Նոր–Նորքում տղամարդը սպառնացել է պայթեցնել 9 հարկանի շենքը (լուսանկարներ)
Այսօր՝ նոյեմբերի 22-ին Երևանի Նոր-Նորք համայնքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Տղամարդն ահազանգել է, թե մտադիր է պայթեցնել ինը հարկանի շենքը:
Tert.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը։
«Քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մտադիր է պայթեցնել շենքը։ Ահազանգը կեղծ է եղել, ահազանգող քաղաքացին հայտնաբերվել է»,– ասաց նա:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 39-ամյա Էմիլ Պետրոսյանն է, ով բնակվում է Աբովյան քաղաքում և պատճառաբանել է, որ կինը հրաժարվում է թույլատրել երեխային տեսակցել, ինչի համար էլ ինքը շենք է պայթեցնելու:
