Добавить новость
123ru.net
Все новости
Ноябрь
2016

Լեհվազ գյուղի 50-ամյա ֆերմերին օգնել են եղբայրն ու հանրագիտարանը

0

Կարեն Կարապետյանի մասին ակնարկը պատրաստելիս վերհիշեցի «Արմենպրես»-ի լուսահոգի լրագրող Գոհար Իսախանյանի` 2012թ. հունիսի 26-ի թղթակցությունը.

«Հանրապետությունում միակ, օրինակելի համարվող 7 հա ձիթապտղի այգին, որը գտնվում է Մեղրիում` Արաքսաշենում, տարեկան ամենաքիչը 10տ բերք է տալիս: Նախկին չորացած խաղողի այգու փոխարեն Իսպանիայից բերված «Սևելիանո» և «Ասկոլանա» 2 տեսակի 3400 ձիթենիներով այստեղ այգի է հիմնել Լեհվազ գյուղի 50-ամյա բնակիչ Կ. Կարապետյանը…»:

Այսօր արդեն մեր այն հարցին, թե ինչպես ծնվեց ձիթապտուղ աճեցնելու գաղափարը, Կարապետյանն ասաց, որ այն իրեն հուշել է եղբայրը, ով հանրագիտարանից տեղեկացել է, թե ինչպիսի կլիմայական պայմաններում է աճում այդ համեղ ու սննդարար պտուղը:

Եվ եղբայրները ռիսկի են դիմում: 2002 թվականին տնկում են մի քանի տասնյակ ծառ: Պարզապես փորձի համար: Տնկիները լավ աճում են, փարթամանում, դառնում մարդահասակ: Բայց ... ցրտահարությունն իր չար գործն է անում: Կարենը չի ընկճվում: Իր իսկ խոստովանությամբ, եթե մեկ ուրիշը լիներ, կհրաժարվեր այդ գաղափարից: Իսկ ինքը՝ ոչ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի օգնությամբ՝ կարճ ժամանակ անց բերում է 7500 տնկի: 300 հատը իսկույն բաժանում է ընկերներին և պարզապես անծանոթ մարդկանց: Ընդ որում, գյուղապետարանում տեղի ունեցած ժողովի ժամանակ: Իմ այն հարցին, թե ի՞նչու նաև անծանոթ մարդկանց, Կարենը պատասխանում է.

-Որպեսզի չգողանան...

Հիմա մոտ 4000-ը ծառ են դարձել և բերք են տալիս: Անցած տարի Կարեն Կարապետյանը 5-6 տոննա բերք ստացավ: Իսկ դրանից առաջ, 2013 թվականին, երբ ցրտահարություն չէր եղել, Կարենենց բերքը գերազանցեց տասը տոննան: Այս տարի հույս ունի ստանալ 30-40 տոննա բերք: Դե, ծառերն աճում են, փարթամանում. կան ծառեր, որ տարեկան 70 կիլոգրամ բերք են տալիս:

Բերքը ցրտահարությունից փրկելը, ապա հավաքելը դեռ գործի մի մասն է: Այն պետք է վերամշակել, հասցնել սպառողին: Այդ մասին էլ է հոգացել ֆերմերը: Հարազատ գյուղում նա հիմնադրել է ձիթապտղի վերամշակման արտադրամաս: Մշակումը տևում է 15 օր: Կարենը հանգամանորեն նկարագրում է պտղի վերամշակման ողջ տեխնոլոգիան:

Չնայած ստացված էկոլոգիապես մաքուր բերքին՝ Կարապետյանն այն իրացնելու խնդիր ուներ: Չորս տարի առաջ ֆերմերն ասում էր.  «Առայժմ  ստացված բերքը էժան  գնով` կիլոգրամը 1200 դրամով, ստիպված եմ լինում տալ  վերավաճառողներին:  Հայաստանում դեռևս դժվար է նորմալ գնով ձիթապտուղ իրացնելը»:  Իսկ հիմա մեղրեցի ֆերմերն արդեն ունի իր սպառողը: Նա մի տեսակ հպարտությամբ է ասում, որ իր սպառողների մեջ կան սիրիահայեր, ովքեր ձիթապտղի օգտագործման տարիների ավանդույթ ունեն: Ոմանք նաև խոստովանում են, որ Լեհվազի փոքրիկ արտադրամասում վերամշակված ձիթապտուղն ավելի համեղ է, քան «գործարանային» արտադրանքը:  Նման խոսքերից հետո մարդ հպարտանում է և ցանկություն ունենում զարգացնել տնտեսությունը:

… Կարեն Կարապետյանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից առաջին անգամ վարկ է վերցրել 2002 թվականին՝ իր այգին հիմնելու համար: Բանկը հաշվի էր առել ֆերմերի ներդրման առանձնահատկությունը և արել հնարավորը, որպեսզի վարկի մարման սխեման դյուրին լինի Կարենի համար: Այս հանգամանքը մեծապես նպաստել է, որ ֆերմերն առավելապես կենտրոնանա իր գործի հաջողության վրա:

Վերջում ասենք, որ եղբայրներին օգնում են նաև իրենց 21 և 25 տարեկան որդիները:

Խոսեցինք նաև խնդիրներից: Կարեն Կարապետյանին, և ոչ միայն նրան, մտահոգում է ոռոգման հարցը: Նախ, եթե ջուր տալիս են, ապա բավականին թանկ՝ ժամում 1300 դրամ վճարով: Իսկ դա մատչելի չէ շատերին: Կարապետյան եղբայրները մոտ կես կիլոմետր ջրագիծ են անցկացրել սարն ի վեր, այն էլ գետնի տակով: Ուզում են կաթիլային համակարգ տեղադրել: Սովորության համաձայն դեռևս ուսումնասիրում են ոռոգման նորագույն տեխնոլոգիաները:

Լևոն Ազրոյան






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net