Չինացիներն արագընթաց էլեկտրական մեքենա են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Չինական NextEV ընկերությունը Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ ներկայացրել է աշխարհի ամենաարագընթաց էլեկտրական մեքենան՝ 1 մեգավատտ հզորությամբ NIO EP9-ը, որն արդեն փորձարկվել է հանրահայտ Նյուրբուրգրինգի մրցուղու վրա:
Ինչպես հայտնում է The Verge-ը, տպավորիչ նորույթը համալրված է 1.390 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որի զարգացրած առավելագույն արագությունը 313 կմ/ժ է: Բացի այդ, այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.7 վայրկյանում:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենան 1 լիցքավորմամբ կարող է անցնել 427 կմ տարածություն:
Հայտնի է, որ նորույթը նախատեսված է էլեկտրական մեքենաների շուկայի առաջատարի՝ ամերիկյան Tesla-ի հետ մրցակցության համար:
Դրա գնի վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա:
