Добавить новость
123ru.net
Все новости
Ноябрь
2016

Որոշում եմ կայացրել չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Արա Աբրահամյան

0

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորհրդարանական առաջիկա ընտրություններին չի մասնակցելու: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արա Աբրահամյանը:

«Ես, ճիշտն ասած, անցած անգամ ասացի, որ ուզում էի, պատրաստվում էի մասնակցել այս խորհրդարանական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Շատերն այլ կերպ են ընդունում սա, բայց իրենց խնդիրն է, ինձ չի անհանգստացնում: Ես ուզում էի մասնակցել, որովհետև մտածում  էի, որ կարող եմ իմ երկրին օգնել, առաջ տանել, որ էվոլյուցիա լինի, որ ամեն ամիս պարզ մարդը զգա իր վրա փոփոխությունները, ոչ թե խոսքերով, այլ գործերով:

Ցավոք, խնդիրներ առաջացան, ես բավական երկար բացակայեցի երկրից՝ մոտ յոթ ամիս: Հիմա էլ կան անձնական մի քիչ խնդիրներ: Էտապներ կան, որ պետք է անցնեմ, այստեղ չեմ լինի, արտասահմանում եմ լինելու: Դրա համար որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»,- նշեց Արա Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահը, ով նաև Համաշխարհային կոնգրեսի նախագահն է, ասաց, որ իր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերն, այնուամենայնիվ, շարունակելու է անցկացնել, ու բացակայությունը չի ազդելու դրա վրա: 

Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կան, որոնց պատճառով ստիպված է հրաժարվել խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց, Աբրահամյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չէի ասում, բայց հետո թերթերում անհասկանալի բաներ էին գրում, հարցեր էին տալիս ոչ կոռեկտ, դրա համար ստիպված եմ ասել, որ առողջական խնդիրների հետ է կապված: Անցյալ անգամ վատ հարց տվեցին, թե ո՞ւմ եք թողնելու ժառանգություն: Ոնց որ ես եկել էի հրաժեշտ տալու: Իմ առողջությանը վտանգ չի սպառնում, ես բուժվում եմ: Երկար ժամանակ անցնելու եմ պրոցեդուրա, որ լիարժեք բուժվեմ: Այդ պրոցեդուրաները չեն ազդում իմ աշխատանքի վրա: 6-7 ամիս է պետք: Դրանից հետո պետք է, որ ամեն ինչ շատ լավ լինի: Ես կուզենայի, որ առողջ լինեի, մասնակցեի, ծառայեի, բայց չի նշանակում, որ ծրագրերը չեմ կատարելու»:

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ իր երեք եղբայրները մասնակցեն, ովքեր նախկինում պատգամավոր են եղել, Աբրահամյանը պատասխանեց. «Իրենք բոլորը չափահաս են, կարող են որոշում կայացնել: Ես իրենց որոշումներին աջակցելու եմ, իրենց կողքն եմ լինելու: Հիմնական երջանկություններից մեկն այն է, որ ես ունեմ լավ ընտանիք, թող մասնակցեն, ես էլ ինչով կարող եմ՝ օգնեմ»:

Աբրահամյանը չբացառեց, որ հնարավոր է աջակցի քաղաքական ուժերից մեկին, որը կունենա լավ ծրագիր: Սակայն նշեց, որ դեռևս չի մտածել այն մասին՝ ընտրություններում կսատարի՞ որևէ մեկին, թե՞ ոչ:  «Որպեսզի որոշում կայացնեմ, պետք է մանրամասն ծանոթանամ իրենց ծրագրեին՝ ինչի՞ հիման վրա են ասում թե այս կանեն կամ այն կանեն, ի՞նչ թիմ ունեն: Ես գործնական մարդ եմ, ասելու համար չեմ ասում: Բոլորը, սկսած գյուղացուց, ասում են, թե ինչ է պետք անել, բայց ոչ մեկը չի անում: Եթե լինի այնպիսի կուսակցություն, որը վստահ լինի քայլերում, ես, իհարկե, կարող եմ որոշում կայացնել այդ ուժերին սատարելու հարցում»,- ընդգծեց Աբրահամյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net