Добавить новость
123ru.net
Все новости
Ноябрь
2016

Թուրքիայում անչափահասների հետ սեռական կապի մեջ մտած անձանց ամուսնության միջոցով արդարացնելու օրենքի նախագիծը հետ է կանչվել Մեջլիսից

0

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանից հետ է կանչել անչափահասների հետ սեռական կապի մեջ մտած անձանց ամուսնության միջոցով արդարացնելու օրենքի նախագիծը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ օրենքի նախագիծը կուսումնասիրվի և կքննարկվի Նախարարների խորհրդի կողմից: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Նշենք, որ ըստ ներկայացված օրինագծի՝ անչափահասների հետ սեռական կապ ունեցած տղամարդիկ կազատվեն քրեական պատասխանատվությունից՝ անչափահասի հետ ամուսնանալու պարագայում:

Բազմաթիվ բացասական արձագանքներ ստացած օրենքի նախագիծը հասարակական ճնշման արդյունքում հետ է կանչվել խորհրդարանից:

Թուրքիայում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ գրասենյակներ, հասարակական կազմակերպություններ և ակտիվիստներ օրենքի այս նախագիծը մեկնաբանում էին որպես բռնաբարիչներին պաշտպանող օրենք և պնդում, որ Թուրքիայում մանկահասակ աղջիկների հետ ամուսնությունների դեմ պետք է լուրջ պայքար մղել՝ պետական մակարդակով:





Վարչապետ Յըլդըրըմը փորձել է բացատրություն մտցնել օրենքի նախագծի հետ կապված և հայտարարել է, որ օրենքը միտված չէ անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություններ կատարած անձանց պաշտպանելուն, այլ նպատակ ունի կարգավորել որոշակի խնդիրներ, որոնք առաջանում են համաձայնեցված ամուսնությունների դեպքում, երբ կինն անչափահաս է:

«Մանկահասակ աղջիկների հետ ամուսնություններ են լինում, մարդիկ որոշ հեռավոր շրջաններում օրենքից տեղյակ չեն, այդ ամուսնություններից երեխաներ են ծնվում, հետո ընտանիքի հայրն անչափահասի հետ սեռական կապ ունենալու մեղադրանքով բանտ է ընկնում, երեխաները մնում են անհայր»,- բացատրել է Յըլդըրըմը:

Մինչդեռ իշխանության ներկայացուցիչների կողմից արվող մեկնաբանությունները բավարար չեն եղել հասարակության ըմբոստությունը մարելու համար: Թուրքիայի մի շարք քաղաքներում սկիզբ առած բողոքի ակցիաներից հետո օրենքի նախագիծը հետ է կանչվել խորհրդարանից:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net