Աշխարհում բոլոր միլիոնատերերի 41 տոկոսն ապրում է ԱՄՆ-ում. Credit Suisse
Աշխարհում դոլարային միլիոնատերերի մեծ մասը (41 տոկոս կամ 13,5 միլիոն մարդ) ապրում է ԱՄՆ-ում: Այդ մասին հայտնում է Credit Suisse-ը՝ Global Wealth Report զեկույցում:
Միջոցների բաշխման տեսանկյունից՝ ԱՄՆ-ում ավելի քան 100 հազար դոլար կարողությամբ ավելի շատ չափահաս քաղաքացիներ կան, քան աշխարհի մյուս երկրներում միասին վերցրած։
Ինչ վերաբերում է տնային տնտեսությունների պարտքերին, ապա այդ թիվը գնահատվում է 56,8 հազար դոլար, ինչը միջազգային ստանդարտներով կրիտիկական ցուցանիշ չէ:
Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ տնտեսությունը և ֆինանսական շուկաները շարունակում են լավ արդյունքներ ցույց տալ 2015-2016 թվականներին, ասված է զեկույցում: Ամերիկյան տնային տնտեսությունների վիճակն ամբողջությամբ վերականգնվել է համաշխարհային ճգնաժամից հետո: Այն աճել է 19 տոկոսով՝ նախաճգնաժամային 2006 թվականի համեմատ: 2016 թվականին այդ ցուցանիշը յուրաքանչյուր չափահաս մարդու համար հասնում է մոտ 350 հազար դոլարի, հայտնում է rns.online-ը։
