Добавить новость
123ru.net
Все новости
Ноябрь
2016

Վարչապետն ու Դենիս Մանտուրովը քննարկել են զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

0

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆորումն անցկացվում է ՀՀ կառավարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հովանու ներքո և նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին:

Վարչապետը ողջունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» համաժողովի անցկացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր և անհրաժեշտ հարթակ է ԵԱՏՄ անդամ պետություններում բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների սահմանման և իշխանության, գործարար միջավայրի, ակադեմիական շրջանակների միջև երկխոսության համար:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային ֆորումի անցկացմանն աջակցելու համար և ներկայացրել աշխատանքների ընթացքը: Նա նշել է, որ ֆորումն արդյունավետ նախաձեռնություն է՝ արդյունաբերական արտադրանքի ապօրինի (այդ թվում՝ կոնտրաֆակտ և կեղծված) շրջանառությունից քաղաքակիրթ շուկաների և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրները քննարկելու համար, և այս տարի համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների, մեծ թվով ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են մրցունակ ու որակյալ արտադրության կազմակերպմամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային ամուր հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է օգտագործել բոլոր հարթակներն ու հնարավորությունները՝ այն լիարժեք իրացնելու համար: Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման, հանքարդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Երկուստեք կարևորվել են գործարար միջավայրի աշխուժացմանը և ազատ տնտեսական գոտիների շրջանակում գործակցությանն ուղղված քայլերը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է բիզնեսին խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվող ներդրումային հիմնադրամների ստեղծմանը և գործունեությանը վերաբերող մանրամասներ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ակտիվ աշխատել ՌԴ գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և ծրագրերի շուրջ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net