Добавить новость
123ru.net
Все новости
Август
2016

Սոցիոլոգ. Հայաստանի բնակչության ճնշող մասը դրական և հանգիստ է վերաբերում ատոմային էներգետիկային

0

Հայաստանի բնակչության ճնշող մասը դրական և հանգիստ է վերաբերում ատոմային էներգետիկային, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

 

Նրա խոսքով, վերջերս իրականացվեց Եվրամիության՝ Հայաստանի ատոմային էներգետիկային վերաբերող ՙԲնակչության վերաբերմունքը երկրի ատմային էներգետիկայի նկատմամբ՚ նախագիծը: Քանի որ Հայաստանը դասվում է ատոմային էլեկտրակայաններ շահագործող երկրների շարքին, հասկանալի է ԵՄ վերաբերմունքն այդ նախագծի նկատմամբ՝ հատկապես Եվրահանձնաժողովի կողմից անցկացվող սթրես-թեստերի համատեքստում: Չնայած ԱԷԿ անվտանգ բնույթին, ինչի մասին է վկայում այն փաստը, որ վերջինիս շահագործման ողջ ընթացքում կայանում ոչ մի էքսցես տեղի չի ունեցել, այնուամենայնիվ, հաշվի առնելով հարևան երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ԵՄ մտահոգությունը, սթրես-թեստերն սկսել են անցկացվել կանոնավոր հիմունքով: Մասնավորապես, կարևոր էր իմանալ նաև բնակչության վերաբերմունքը երկրի ատոմային էներգետիկայի հեռանկակերների նկատմամբ: Հարցման նախապատրաստումը և դրա անցկացման գործընթացը բավական երկար է տևել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ՀԱԷԿ անվտանգության մակարդակի առնչությամբ մտահոգություն է հայտնել միայն հարցվածների մեկ քառորդը. այն էլ այն մասը, որը ԱԷԿ հարակից տարածքում է բնակվել: Միջին հեռավորության վրա հոռետեսական տրամադրվածների թիվը նվազել է մինչև 10%, իսկ ավելի հեռավոր տարածաշրջաններում՝ ավելի քիչ թիվ է կազմել: ՙԸնդհանուր առմամբ բնակչությունը հանգիստ է վերաբերում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին, ինչն առաջին հերթին կապված է ԱԷԿ անվտանգ շահագործման հետ վերջինիս գոյության ողջ ընթացքում՚,-նշել է սոցիոլոգը: Բացի այդ, ՀԱԷԿ N2 բլոկի շահագործման ժամկետի երկարացման՝ ՙՌոսատոմ՚ պետական կորպորացիայի կողմից իրականացվող նախագիծն ընթանում է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր չափանիշներին համապատասխանող ամենանորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Դրանց կիրառումն էլ ավելի կուժեղացնի ԱԷԿ անվտանգությունը՚,- նշել է սոցիոլոգը:

 

Նա հիշեցրել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ սովետատյացները և ռուսատյացները հասան ԱԷԿ փակմանը, հանրապետությունը հայտնվեց էներգետիկ ճգնաժամի ճիրաններում: Եվ միայն ԱԷԿ վերագործարկումը թույլ տվեց բազմաթիվ խնդիրներ լուծել: Ատոմային էներգետիկայի անհրաժեշտության մասին է վկայում նաև ԱԷԿ արտադրած համեմատաբար ոչ թանկ էլեկտրաէներգիան: ԱԷԿ-ից ստացվող մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի արժեքը կազմում է շուրջ

9 դրամ: Ջերմակայաններում այդ ցուցանիշը կազմում է 40 դրամ, իսկ ՀԷԿ-ից՝ 7- 9 դրամ: Ըստ որում, ինչպես նշել է Ադիբեկյանը, ՀԷԿ-երի Սևան-Հրազդան կասկադն օգտագործվում է խիստ հազվադեպ՝ ոռոգման կամ ԱԷԿ և ջերմային բլոկների աշխատանքի դադարեցման շրջանում: Այս տարի արդեն շահագործման է հանձնվել շուրջ 150 փոքր ՀԷԿ: Պետությունը խթանում է դրանց կառուցումը՝ երկարատև հեռանկարով գնելով այդ ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան: Իհարկե, փոքր ՀԷԿ-երի կառուցումն ուղեկցվում է խնդիրներով, առաջին հերթին՝ էկոլոգիական բնույթի: Գետերի ջրերի ծավալները զգալիրեն նվազել են, տեղի է ունեցել ձկան պոպուլյացիայի կրճատում: Հայաստանի ջրային պաշարը կազմում է մոտ 7 մլրդ խմ ջուր, որից շուրջ 2 մլրդ-ն կուտակվում է ջրամբարներում՝ էլեկտրաէներգիայի արտադրության և ոռոգման համար դրա հետագա օգտագործման նպատակով: Այսինքն՝ նույնիսկ ամենաէժան էլեկտրաէներգիան արտադրող ՀԷԿ-երը խնդիրների են հանդիպել: Այս պայմաններում ԱԷԿ անհրաժեշտությունն ակնհայտ է:

 

Խոսելով հայկական ատոմային էներգետիկայի ապագայի մասին՝ Ադիբեկյանը կոչ է արել այդ հարցը դիտարկել երկրի ողջ տնտեսության զարգացման համատեքստում: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում ավելի քան 1 հազար արդյունաբերական ձեռնարկություն է փակվել, որի 90%-ը միութենական նշանակության կարգ ուներ, 900 կոլխոզ և սովխոզ, 250 կոնստրուկտորային բյուրո և գիտահետազոտական ինստիտուտ: Որպես հետևանք՝ եթե նախկինում կենցաղային կարիքների համար օգտագործվել է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդամենը 30%-ը, ապա այժմ այդ ցուցանշը կազմում է 60%, քանի որ չկան ձեռնարկություններ, որոնք էլեկտրաէներգիայի կարիք կունենային: ՙԱյդ պատճառով հեռանկարների մասին խոսեկուց առաջ անհրաժեշտ է մտածել երկրի տնտեսության զարգացման մասին: Ակնհայտ է, որ առանց արդյունաբերական արտադրության զարգացման դժվար է պատկերացնել էներգետիկայի զարգացումը, որն արտադրության սպասարկող ճյուղն է՚,- փաստել է սոցիոլոգը՝ ավելացնելով, որ միայն երկրի արդյունաբերական ներուժի վերականգնման համար կպահանջվի շուրջ $150 մլրդ: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net