Ալյասկայում արջի ձագերը թևանցուկ արած հետևում են մայր արջի որսին (լուսնկարներ)
Լուսանկարիչները չեն դադարում զարմացնել մեզ`ուշագրավ կադրեր հավերժացնելով: Նման տեսարաններից մեկն այսօր ներկայացրել է Daily Mail-ը:
Հրապարակված լուսանկարում պատկերված են Ալյասկայի «անդավաճան բնակիչները»` շագանակագույն արջերը: Կադրերից մեկում արջի ձագուկները պատկերված են թևանցուկ արած, երբ նրանց մայրը ձուկ է որսում ճաշի համար:
Ուշագրավ կադրերը ներկայացրել է Կալիֆոռնիայում բնակվող 62-ամյա Լյուիս Քեմփերը: Կենդանիներին նա լուսանկարել է Lake Clark National Park ազգային պարկում:
