Добавить новость
123ru.net
Все новости
Август
2016

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է քաղաքացիներից  խարդախությամբ  գույք հափշտակելու մեխանիզմը

0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ դրա կատարմանը ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալի մասնակցության վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2016 թվականի մարտ ամսին քաղաքացի Գ.Աբրահամյանից ահազանգ է ստացվել առ այն, որ մարտի 9-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ վերցրել է խոշոր չափի արժողության ոսկյա վզնոցը՝ րոպեներ անց այն վերադարձնելու պայմանով, սակայն չի վերադարձել և ոչ էլ գումարն է վճարել:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Քննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ վերջինս միայնակ չի գործել և ունեցել է հանցակից, բացի այդ, բացահայտվել են խարդախության նոր դրվագներ և դրանց մեխանիզմը։

Նախնական քննության տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս.Դանիելյանը, տեղեկանալով տարբեր քաղաքացիների կողմից վաճառվող ապրանքների մասին, քրեակատարողական հիմնարկի տարածքից բջջային հեռախոսով հեռախոսազրույց է ունեցել նրանց հետ, պայմանավորվածություն ձեռք բերել՝ դրանք գնելու վերաբերյալ՝ առանց պատշաճ տեղեկություն տրամադրելու իր ինքնության և գտնվելու վայրի մասին։ Պայմանավորվածության համաձայն՝ վաճառվող ապրանքը ձեռք բերելու նպատակով հանդիպման է գնացել մեկ այլ անձ, և վերջինիս միջոցով իրականացվել ուրիշի գույքի՝ խարդախությամբ հափշտակումը։

Մասնավորապես՝ որպես պոտենցիալ գնորդի ներկայացուցիչ հանդիսացած անձը թանկարժեք զարդ կամ բջջային հեռախոս, որևէ այլ գույք վաճառող քաղաքացուց վերցրել է այն՝ խոստանալով գումարը վճարել րոպեներ անց՝ մոտակա տարածքում նշված ապրանքի որակն ստուգելուց հետո, սակայն գումարը չի վճարել և ոչ էլ գույքն է վերադարձրել՝ խարդախությամբ տիրանալով դրան։

Նախաքննության ընթացքում ստացվել են նոր ահազանգեր՝ նշված եղանակով կատարված հափշտակությունների վերաբերյալ, որոնց ուղղությամբ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննություն։

Տեղեկացնելով տարածված հանցագործության այս եղանակի մասին՝ ՀՀ քննչական կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն և զերծ մնալ կասկածելի գործարքներից:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net