Добавить новость
123ru.net
Все новости
Август
2016

Շրջիկ բանվոր, հաշվապահ ու պահակ. ինչու են ՀՀԿ-ական գյուղապետերի մրցակիցները որոշ դեպքերում ձևական, իսկ ընդդիմադիրները՝ պասիվ

0

2016թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ մարզերի թվով 317 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: 

Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամների ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 571 քաղաքացի. նրանցից 19-ը մինչև թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է առաջադրումները, ըստ որի՝

Արագածոտնի Արևուտ համայնքում առաջադրվել է երկու թեկնածու, որից ՀՀԿ-ի թեկնածու և գործող գյուղապետի մրցակից համարվող թեկնածուն հետո ինքնաբացարկ է հայտնել:

Արագածոտնի Արայի համայնքում ՀՀԿ-ական գյուղապետ Էդիկ Պետրոսյանի մրցակիցը անկուսակցական Գևորգ Պետրոսյանն է, ով մասնագիտությամբ մեխանիզատոր է:

Բազմաղբյուր համայնքում առաջադրվածներից երկու թեկնածուն էլ ՀՀԿ-ից են, գործող համայնքի ղեկավարին կուսակցությունն է առաջադրել, իսկ նրա մրցակից ՀՀԿ-ականը համայնքապետարանի քարտուղարն է: Նույն մարզի Բերքառատ համայնքում նույն պատկերն է՝ տարբերությամբ, որ գործող ՀՀԿ թեկնածուի մրցակիցը Բերքառատի հաշվապահն է:  

Արագածոտնի Զովասար համայնքում ևս գյուղապետի մրցակիցը նույն գյուղապետարանի հաշվապահն է, երկուսն էլ ՀՀԿ կուսակցությունից: Լուսակն համայնում ՀՀԿ թեկնածուի  մրցակիցը դպրոցի պահակն է և ևս մեկ թեկնածու անկուսակցական: Կայք գյուղում ՀՀԿ-ական գյուղապետի մրցակիցը դպրոցի ՀՀԿ-ական զինղեկն է, Շղարշիկ գյուղում գյուղապետի թեկնածուն գյուղապետարանում որպես շրջիկ բանվոր գրանցված թեկնածուն է և այլն:

Tert.am-ը Քաղաքացիական պայմանագիր ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու ընդդիմությունը չի կարևորում փոքր համայնքների ընտրությունները, և արդյոք դա չի՞ խոսում ընդդիմության թուլության մասին:

«Ոչ թե ընդդիմության թուլությունից է գալիս, այլ ընդդիմությունը 20-25 տարի մեծ ուշադրություն չի դարձրել ՏԻՄ ընտրություններին, և դրանով ՏԻՄ ընտրությունները պակաս կարևոր են դարձել քաղաքական ուժերի համար: Մինչդեռ,  ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր են համապետական ընտրությունների համար, և մեր ընդդիմադիր կուսակցությունները համարյա թե չեն մասնակցել և  դրա համար համապետական ընտրություններին ունեցել են ընտրությունների վատ արդյունքներ: Մեր համոզմամբ՝ համայնքում ՏԻՄ ընտրությանը մասնակցած քո թիմը մի խումբ է, որը համապետական ընտրություններին կազմակերպելու է մեծ թիմի ընտրությունը, այսինքն՝ ձայներ պահել, քարոզչություն իրականացնել և մնացած խնդիրները»,- ասաց նա:  

Արայիկ Հարությունյանը սխալ է համարում ՏԻՄ ընտրությունները միայն սեպտեմբերի 18-ով չափելը: «Ճիշտ չէ, որովհետև դրանք բաժանված են երկու մասի և հիմնական մեծ համայնքներն ընկած են հոկտեմբերի 2-ին: Եթե նույն առաջադրումներին նայենք, կտեսնեք, որ բավական շատ անկուսակցականներ կան: Բացի այդ, մի քանի առաջադրումներ այդուհանդերձ ունենք և ռեալ պայքարում ենք գյուղապետի պաշտոնը ստանձնելու համար, որտեղ այդքան էլ հեշտ չէ մրցակցել, քանի որ 10-ից ավելի տարիներ պաշտոնավարած անձինք են, բայց ունենք ռեալ հնարավորություն բեկում մտցնելու համար»,- ասաց նա:  

Ի դեպ, եթե հիմնական քաղաքներում ՔՊ-ն ունի թեկնածուներ, ապա փոքր համայնքներից միայն 5-ում ՔՊ-ն կմասնակցի՝ Նոր Կյանք, Ոսկեվազ, Իրինդ, Նորտուս, Լոռի բերդ:

«Ինչ վերաբերում է կոնկրետ ՔՊ-ին, ապա մենք մեկ տարվա գրանցված կուսակցություն ենք, և սա առաջին ՏԻՄ ընտրությունն է մեզ համար։ Մենք մի քանի ուղղություններով լրջագույն պայքարի ենք տրամադրված և կհասկանանք այս պահին ինչ ունենք, և առաջիկայում, օրինակ, համապետական ընտրությունների  հետ կապված ինչ շտկումներ պետք է անենք, որ շատ ավելի լավ արդյունք ունենանք»,- ասաց նա և նշեց, որ առաջադրումների պասիվությունը պայմանավորած է ռեսուրսների բացակայությամբ, որն աստիճանաբար կլրացվի: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net