Добавить новость
123ru.net
Все новости
Август
2016

Սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում փոփոխությունների նոր փաթեթ է ներդրվելու. մանրամասնում է ՀԿ նախագահը

0

Սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխությունների փաթեթն ընդհանուր առմամբ դրական է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

«2016թ-ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ (ներկայում գործող 50.000 դրամի փոխարեն) վնասներով ավտովթարները»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:

Համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել պատահարը 4 դեպքում, եթե պատահարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին, պատահարում ներգրավված երկու ավտոմեքենայի համար էլ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր, վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը, տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում 100.000 դրամը:

Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները ձեռնարկեն որոշ գործողություններ. առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները, լրացնեն և ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը, ազատեն ճանապարհի երթևեկելի մասը, տեղի ունեցած պատահարի մասին հեռախոսով տեղեկացնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկությունները:

Մյուս փոփոխությունն այն է, որ 2016թ-ի սեպտեմբերի 1-ից համաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։ Հետևաբար դեպքի վայրում ապահովագրական ընկերությանը սպասելու պարտավորություն վարորդները չեն ունենա:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է նրան, որ այլևս անհրաժեշտ չի լինի ԱՊՊԱ պայմանագրերում նշել ավտոմեքենան վարող անձանց անունները (լիազորված տիրապետողներին), և ավտոմեքենաները կհամարվեն պատշաճ ապահովագրված՝ ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի ավտոմեքենան վարման հանձնելու դեպքում՝ առանց դրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու:

Կարեն Չիլինգարյանը նշեց նաև, որ ապահովադիրների բոնուս–մալուս համակարգին անցման, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի առաջին հինգ տարիների վիճակագրության հիման վրա որոշակի ռիսկային գործակիցների ճշգրտման արդյունքում ԱՊՊԱ սակագնային համակարգն ունենալու է նոր կառուցվածք:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահը խորհուրդ է տալիս վարորդներին մինչև 100.000 դրամ վնասներով վթարների դեպքում վարորդների գործողությունների ուղեցույցին հանգամանորեն ծանոթանալ, ինչպես նաև համաձայնեցված հայտարարագրի ձևը բեռնել, տպել ու պահել մեքենայի մեջ։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net