Ավստրալիայում երիտասարդն ուսումնական հաստատություններում քնելու ժամանակ «չբռնվելու» ուշագրավ միջոց է գտել (նկարներ, տեսանյութ)
Դպրոցականներն ու ուսանողները հաճախ ուզում են կտրվել դասերից ու հենց դասասենյակում մի քիչ հանգստանալ ու քնել, սակայն ուսուցիչների ու դասախոսների սևեռուն հայացքները դա թույլ չեն տալիս անել։
YouTube-ի օգտատեր Zach King-ը գտել է ուշագրավ միջոց, որը հնարավոր է դարձնում դասերի ընթացքում քնելն ու միևնույն ժամանակ «չբռնվելը»:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, երիտասարդն ուղղակի ստվարաթղթի վրա տպել է իր լուսանկարը, դրել սեղանին ու հանգիստ քնել դրա հետևում:
