ԱՄՆ-ում ավտոմեքենայով հեռացատկի համաշխարհային ռեկորդ է սահմանվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկացի ավտոմրցարշավորդ Բրայս Մենզիսն ավտոմեքենայով հեռացատկի համաշխարհային ռեկորդ է սահմանել`Pro2 մրցարշավային պիկապով «թռչելով» 115,64 մետր տարածություն: Նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Ինչպես նշում է motor.ru-ն, Մենզիսը վերջին տարիներին պլանավորել է ռեկորդ սահմանելն ու 2016 թվականի գարնանը սկսել է նախապատրաստական աշխատանքները: Ավտոմրցարշավորդն ու նրա թիմը չորս ամիս շարունակ փորձնական ցատկեր են իրականացրել Սան Դիեգո քաղաքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռեկորդը սահմանվել է Նյու Մեխիկո նահանգի լքված քաղաքներից մեկում: Մենզիսն անմիջապես ցանկացել է գերազանցել իր իսկ ռեկորդի արդյունքները, սակայն հաջորդ փորձն անհաջող է եղել. վայրէջքի ժամանակ նա կոտրել է ուսը:
