Добавить новость
123ru.net
Все новости
Август
2016

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը նորմալ է անցել

0

Ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի ոտքի վիրահատությունը, տեղադրվել է տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել է և ամեն ինչ արվել է պլանավորածի համաձայն։ Այս մասին վիրահատությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:


«Վիրահատությունը նորմալ է անցել, կարծում եմ, որ մեկ-երկու օր անց Աշոտ Պետրոսյանը կտեղափոխվի հետագա բուժման «Դատապարտյալների հիվանդանոց»»,-ասաց Մանուկյանը:


«Էրեբունի» ԲԿ-ի տնօրենը տեղեկացրեց, որ այսօր կատարված երկու վիրահատություններն էլ՝ և Արամ Մանուկյանինը, և Աշոտ Պետրոսյանինը, վերջնական վիրահատություններ են.«Դրանք ֆիքսացիաներ են և այդ վիրահատությունների իմաստն այն է, որ հիվանդները շուտ ապաքինվեն և արագ սկսեն քայլել»:


Հարցին,թե Միքայել Մանուկյանը վստա՞հ է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» պատշաճ և որակյալ բուժօգնություն կցուցաբերվի վիրահատված հիվանդներին,Միքայել Մանուկյանն ասաց, որ որակների մասին չի կարող խոսել, որովհետև ինքն այդ հիվանդանոցի տնօրենը չէ, սակայն այսօր տեղի ունեցած վիրահատությունները փաստում են, որ այնտեղ բուժօգնությունը պատշաճ է կատարվել։


«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այդ հիվանդանոցի բժիշկների հետ մենք մշտական կապի մեջ ենք գտնվում, և այն հիվանդներին, որոնց մենք վիրահատել ենք, գտնվում են բավարար վիճակում, դա փաստ է։ Փաստ է նաև այն, որ այդ բավարար վիճակն էր, որ մենք այսօր կարողացանք կատարել երկու բարդ վիրահատություն: Այսինքն, եթե այդ մարդկանց վերքերը չլավանային, մենք վերջնական վիրահատություն  չէինք կարողանա անել:  Այստեղից պետք է հետևություն անել, որ դատապարտյալների հիվանդանոցում բուժօգնությունը պատշաճ է իրականացվում»,– ասաց նա:


Հարցին, թե հարազատներին թույլատրվո՞ւմ է տեսակցել վիրահատվածներին, Մանուկյանն ասաց, որ ինքն այդ հարցի պատասխանը չունի, որովհետև նրանք գտնվում են իրավապահ մարմինների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ այսօր վիրահատվել է նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանը:


«Սասնա ծռերի» անդամներից «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող ևս երեք հիվանդներ ենթակա են վիրահատության՝ Պավել Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանն ու Արմեն Լամբարյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net