Ուզբեկստանում չեղարկել են Անկախության օրվան նվիրված հանդիսությունները. լրատվամիջոցներ
Ուզբեկստանի իշխանությունները չեղարկել են սեպտեմբերի 1-ին կայանալիք Անկախության օրվան նվիրված պաշտոնական տոնակատարությունները: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով BBC O'zbek-ին:
Որոշման պատճառը չի նշվում: Հրատարակությունը չունի տեղեկություններ, թե արդյոք հանդիսությունների չեղարկումը կապված է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հոսպիտալացման հետ:
Օգոստոսի 28-ին Իսլամ Քարիմովը գլխուղեղի արյունազեղման պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 29-ին «Ֆերգանա» գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնել է 78-ամյա Քարիմովի մահվան մասին: Միևնույն ժամանակ, նախագահի աշխատակազմում РИА Новости-ի աղբյուրը մահվան մասին հաղորդագրությունը հերքել է:
Քարիմովն Ուզբեկստանի նախագահ է դարձել 1991 թվականին և այդ ժամանակից ի վեր զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը:
