Добавить новость
123ru.net
Все новости
Август
2016

«Ֆրեսկո» միջազգային փառատոնի մասնակիցները ստացան իրենց մրցանակները

0

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ ամփոփիչ մամուլի ասուլիս: Ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին մրցանակակիր ֆիլմերը և հանձնեցին մրցանակները:

«Փառատոնն արդի  արվեստի միջոցով քարոզում է մարդկային բարձր արժեքներ: «Ֆրեսկո»-ն հնարավորություն է տալիս անդրադառնալ տարբեր սոցիալական խմբերին և ցույց  տալ, որ բոլորս հավասար ենք: Հաշմանդամություն ունեցող խմբերը փառատոնի ընթացքում կարող են ինտեգրվել, անել ավելին, քան մենք սպասում էինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց փառատոնի կազմակերպիչ Աննա Կարապետյանը:

Արդեն երրորդ տարին է, որ փառատոնի մրցանակները` ձուկ պատկերող հուշանվերները, պատրաստում են Խարբերդի մանկատան երեխաները:

Փառատոնի մասնակից Ղևոնդ վարդապետ Հովհաննսիյանն ասաց, որ «Ֆրեսկո»-ն իր համար կայացած փառատոն է: Այն ոչ միայն ֆիլմերի ցուցադրություն է իրականացնում, այլև այլազգի հյուրերին է ներկայացնում  հայ մշակույթը, քրիստոնեությունը: Չնայած աշխարհում տեղի ունեցող պատերազմներին, մարդիկ ֆիլմեր են նկարում և դրանց միջոցով  պատգամ ուղղում հասարակությանը:  «Ֆրեսկո»-ն այդ պատգամը տեղ հասցնելու հիանալի հարթակ է:

Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Գերասյուկն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է գալ Հայաստան, ծանոթանալ հայ արվեստին, դառնալ մրցույթի մի մասը:

Ըստ «Խիո» ֆիլմի բեմադրիչ-օպերատոր Դավիթ Այվազյանի՝ փառատոնում ներկայացված ֆիլմերն ունեն խորը ասելիք: «Դրանք հասնում են հոգուն: Փառատոնի դրական կողմերից մեկն այն էր, որ բացօթյա ցուցադրություններ էին իրականացվում: Պատահական անցորդներն էլ ունեին հնարավորություն առնչվելու այս գեղեցիկ տոնին: Ներկայացված ֆիլերը ստիպում են արժևորել կյանքը, վերանայել անցած ուղին. դրանք աշխարհն ավելի լավն են դարձնում»,- ասաց նա:

Մրցանակներ շնորհվեցին կարճամետրաժ, լիամետրաժ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի հեղինակներին:

Ներկայացնում ենք մրցանակակիր ֆիլմերի ցանկը`

Լավագույն ուղերձ «Սեր»

«Եվ կրկեսը ժամանեց» - Գուժ Թադևոսյան, Հայաստան, «Խիո» - Լիլիթ Մովսիսյան, Հայաստան, «Վանիլ» - Խուան Բեիրո, Իսպանիա

Լավագույն ուղերձ «Քաջություն»

«Գողը» - Մուհամեդ ֆարահանի, Իրան

Լավագույն ուղերձ «Հավատ»

«Ընտրյալները» - Նատալյա Բելյաևա, Ուկրաինա, Ռուսաստան

Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»

«Լարեր» - Պեդրո Սոլիս Գարսիա, Իսպանիա

Լավագույն ուղերձ «Խաղաղություն»

«Չսովորած դասը 14/41» - Նինա Վեդմիցկայա, Ռուսաստան

Լավագույն ուղերձ «Զղջում»

«Վերջին հանգրվանը» - Վիկտոյա Կոզելցովա, Ռուսաստան

Լավագույն ուղերձ «Քաջություն»

«Տրամվայ մինչև ատրակցիոնների զբոսայգի» - Եվգենի Լալաև, Անաստասիա Գերասյուկ, Ռուսաստան

Լավագույն ուղերձ «Հույս»

«Մինչև վերջ» - Ուիլիամ Էգիենտա, Ֆրանսիա

Փառատոնի հատուկ մրցանակ խաղաղություն և սեր սփռելու համար

Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյան

Փառատոնի հատուկ մրցանակ մարդասիրություն սերմանելու համար

Դմիտրի Բրիկման:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց օգոստոսի 19-29-ը: Փառատոնի ֆիլմացանկում ներառված էր 22 երկրից  76 կինոժապավեն:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net