Добавить новость
123ru.net
Все новости
Август
2016

Համացանցում են հայտնվել լույս հուլիսի 16-ին Էրդողանի ինքնաթիռը թիրախավորած զինվորականների հեռախոսային խոսակցությունները

0

Թուրքական «Միլլիյեթ» թերթը հրապարակել է Թուրքիայում լույս հուլիսի 16-ին իրականացված հեղաշրջման փորձի ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը ոչնչացնել ցանկացող զինվորականների խոսակցությունները:


Հեռահաղորդակցման սարքի և հեռախոսի միջոցով միմյանց հետ կապ պահպանող ապստամբների խոսակցությունների երկու տարբեր հատվածներ ներկայացնում ենք ստորև։


Հուլիսի 16-ին՝ ժամը 00:17-ին, կապիտան Ահմեթ Թոսունն իր անձնակազմի հետ դուրս է եկել թռիչքի՝ F-16 կործանիչով նախագահ Էրդողանի ինքնաթիռը խոցելու նպատակով: Հայտնի է, որ ժամը 1:09-ին նրանք կրկին հետ են վերադարձել՝ առանց գործողությունը կատարելու, և ցածր բարձրության վրա սկսել պտտվել նախագահի նստավայրի շենքի վերևում:


Ահմեթ Թոսուն (ծածկանունը՝ Ֆիլո). Ձեզ ուղղություն կտանք դեպի խոցվելիք ինքնաթիռը, ուղղություն կտանք դեպի խոցվելիք ինքնաթիռը:


Օղուզ Ալփեր Էմրահ (Շահին 2). Լավ: 


Ահմեթ Թոսուն. Ինքնաթիռը, որ պետք է թիրախավորենք, նախագահական է, նախագահական նշան պետք է որ լինի վրան, մեծ, նախագահական ինքնաթիռ է, նախագահական նշանով: 


Օղուզ Ալփեր Էմրահ. Համաձայնեցվեց: 

Պահպանված մյուս հեռախոսային խոսակցությունից պարզ է դառնում, որ Թուրքիայի օդուժի նախկին հրամանատար Ահմեթ Օզթյուրքի փեսա փոխգնդապետ Հաքան Քարաքուշի հրամանով օդային հարվածներ են հասցվել նախագահի նստավայրի մոտակայքում գտնվող որոշ շինությունների և ճանապարհների:



Մուսլիմ Մաջիթ. Նորից կկրկնե՞ք պահանջվող թիրախները:


Հաքան Քարաքուշ. Ճանապարհի խաչմերուկը և մզկիթի դիմացը:


Մուսլիմ Մաջիթ. Ձեր ասած երկու թիրախը հաջողությամբ խոցված է:


Հաքան Քարաքուշ. Հասկանալի է, ձեռքերդ դալար մնան: 

 

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net