Добавить новость
123ru.net
Все новости
Июль
2016

Կառավարությունը մերժել է ՀՀ օդային օրենսգրքի նախագիծը

0

ՀՀ կառավարությունն քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Խաչատուր Քոքոբելյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ օդային օրենսգրքի նախագիծը:

 

 

Կառավարության եզրակացության համաձայն՜ օրենսգրքի նախագիծն իրավական կարգավորման առումով թերի է և այս տեսքով չի կարող կարգավորել ՀՀ օդային տարածքի օգտագործման, քաղաքացիական ավիացիայի գործունեության հետ կապված հիմնական նորմերը և հարաբերությունները: Բացի այդ, նախագիծն առարկայական չէ, չի բովանդակում նախագծում նշված ինստիտուտներին վերաբերող ընթացակարգային նորմեր: Նախագծում հստակեցված չեն դրա կարգավորման առարկան և նպատակը, սահմանված չէ կիրառվող հասկացությունների և տերմինների բովանդակությունը: Ավելին, նախագծի մի շարք դրույթներ չեն համապատասխանում կամ հակասում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին և չափորոշիչներին, հստակ սահմանված չեն նախագծի կարգավորման առարկան, ավիացիոն գործունեության հասկացությունը: Կան նաև ներքին հակասություններ, ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված կամ հստակեցման և պարզաբանման կարիք ունեցող դրույթներ: Հանգամանորեն շարադրելով բոլոր առարկությունները, գործադիրը դեմ է արտահայտվել նախագծին և բացասական եզրակացություն տվել: Միաժամանակ նշվել է, որ ներկայումս իրականացվում է ՀՀ ավիացիայի ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի վերլուծություն՝ մասնավորապես Եվրամիության Ավիացիոն ընդհանուր գոտուն միանալու նպատակով ՀՀ օրենսդրական դաշտը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, և կառավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախագծի հեղինակների հետ՝ օրենսդրական դաշտում իրականացվելիք փոփոխությունների ուղղությամբ կատարվելիք աշխատանքում: Օրենսգրքի նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 

Նշենք, որ ավիացիոն ոլորտի մասնագետներն արդեն վաղուց հանդես են գալիս ավիացիայի վերակագնման առաջարկով, ինչը ենթադրում է առաջին հերթին ՀՀ օդային օրենսգրքի ընդունում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը, Հայաստանի քաղավիացիայում խնդիրները ոչ այսօր են սկսվել, ոչ էլ երեկ, այլ շատ վաղուց` 2003թ.-ից: ՙՄինչև 2003 թվականը Հայաստանում գործել է ԽՍՀՄ օդային օրենսգիրք, և մենք ունեինք զարգացած քաղավիացիա: Այնուհետև գործեց Հայաստանի ավիացիոն ոլորտի վերաբերյալ օրենսդրությունը՚,- հայտարարել է նա: ՀՀ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանի խոսքով, Հայաստանի քաղավիացիայի ոլորտում ներկայիս խառնաշփոթության պատճառն Օդային օրենսգրքի բացակայությունն է: Նրա խոսքով, Հայաստանը միակն է ԱՊՀ երկրների թվում, որը չունի Օդային օրենսգիրք, և  քաղաքացիական ավիացիայի ոլորտում հարաբերությունները ոչ բավարար չափով կարգավորվում են միայն ՙԱվիացիայի մասին՚ օրենքով: Ենթահանձնաժողովի փոխնախագահն անընդունելի է համարել, երբ մինչև 2025 թ. քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման ծրագիրը կազմում է Տրանսպորտի և կապի նախարարությունը, իսկ դրա կատարման համար պատասխանատու է համարվում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net