Добавить новость
123ru.net
Все новости
Июль
2016

Ռազմական ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացվել

0

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում, որի ընթացքում ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակում ՌՈ համակարգի կատարած աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից

Զեկույցներով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը, ՊՆ ռազմական ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Մնացականյանը, ՌՈ պետի տեղակալներ, գնդապետեր Արամ Բաղդասարյանը և Ստանիսլավ Հովհաննիսյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել  հաշվետու ժամանակահատվածում զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները:  Այդ աշխատանքներ նպատակաուղղված են եղել զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը, հանցագործությունների կանխարգելմանը, կանխմանն ու բացահայտմանը, ինչպես նաև կանոնադրային հարաբերությունների վրա բացասաբար ազդող հանգամանքների ու պատճառների վերհանմանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև առաջիկա  աշխատանքների կազմակերպման գերակա ուղղությունները:

Դրանք են՝ զորամասերում միջանձնային կանոնադրային հարաբերությունների պահպանումը, զորամասերում արատավոր բարքերի ներթափանցման կանխումը, հանցագործությունների դեմ պայքարը, կանխարգելիչ ու դաստիարակչական նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:


ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը, ներկայացնելով 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում ռազմական ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքները՝ մատնանշել է դրական ձեռքբերումներն ու առկա թերությունների վերացման ուղիները: Սամվել Ղուկասյանը շեշտել է, որ լուրջ աշխատանքներ են տարվել զորակոչի թափանցիկության ապահովման ուղղությամբ: Ռազմավարական մարտավարության, օպերատիվ միջոցառումների և ռազմական ոստիկանության գործունեության ոլորտում առաջավոր երկրների  փորձի ներդրման շնորհիվ նվազել են ծանր հանցագործություններն ու խախտումները, կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերը,  ամրապնդվել է  բարեվարքության կանոնները:


Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է զորամասերի հրամանատարության հետ շարունակական աշխատանքը, քանի որ զինվորական կարգապահության որակական առաջընթաց կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ հրամանատարների հետ համատեղ աշխատանքների արդյունքում զինծառայողների համար ստեղծվի ծառայողական առողջ մթնոլորտ:


ՌՈ հետագա գործունեությունն ու հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net