Добавить новость
123ru.net
Все новости
Июль
2016

Որոշ խմբերի՝ ՀԷՑ-ում ունեցած դեբիտորական պարտքերը չեն հավաքագրվելու

0

Այսօր կառավարության հերթական նիստին  ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ  կառավարության որոշման նախագիծը, որի ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում դեբիտորական պարտքերի կառավարման արդյունավետության բարձրացման, մատակարարված էլեկտրաէներգիայի գծով հավաքագրումների ամբողջական ապահովման, Ընկերության ֆինանսական հոսքերի ճիշտ պլանավորման և իրականացման, ֆինանսական և հարկային հաշվառման քաղաքականության հստակեց­ման, Ընկերության հաշվապահական ու հարկային գրանցամատյաններում դեբիտորական պարտ­քերի իրական պատկերը արտացոլելու անհրաժեշտությամբ:

Ներկայացված նախագծով առաջարկվում է էլեկտրական էներգիայի բաշխման գործունեություն իրականացնող ընկերությունների համար սահմանել դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի  ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրս գրման առանձին կարգ, ինչպես դա իրականացվել էր ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի համար` հաշվի առնե­լով այդ բնագավառի առանձնահատկությունները: Նախագծով առաջարկվում է ձևավորել էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող՝ էլեկտրական էներգիա բաշխող ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ, դասակարգել դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման դեպքերը, այնուհետև, որպես անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքեր, դուրս գրել` շահութահարկը հաշվարկելիս նվազեցնելով համախառն եկամուտը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե փաստորեն ասվում է, որ հին պարտքերը չեն հավաքագրվելու։ Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ այս որոշումը չի վերաբերում պարտքերի չհավաքագրմանը:

«Որոշումը վերաբերում է նրան, երբ բոլոր դեպքերում չեն հավաքագրվել, այսինքն՝ սահմանված հնարավորություններն այլևս բացակայում են այդ գումարները հավաքագրելու, մասնավորապես՝ տվյալ հասցեն այլևս գոյություն չունի, կամ քաղաքացին Հայաստանում չէ կամ մեկ-երկու տարի շարունակաբար վճարումներ չի կատարել»,-ասաց նա:

«Հիմա որոշ խմբերի պարտքերը չե՞ն հավաքագրվելու էլի»,-ասաց վարչապետը և փոխնախարարը հաստատեց:

«Հիմա հանրությունը ինչպես է իմանալու, թե որ խմբերին է վերաբերելու, որ խմբերին չի վերաբերում, այս հարցը ո՞վ է վերահսկելու»,-հետաքրքրվեց վարչապետը:

Վախթանգ Միրումյանն ասաց, որ սա ըստ էության մատակարարած կազմակերպության և քաղաքացիների միջև փոխհարաբերություն է և ներկայացված որոշման նախագծում հստակ թվարկվում է, թե որ դեպքերում է դա տեղի ունենալու:

Հովիկ Աբրահամյանը խնդրեց, որ հանրությանը հասանելի դարձնել որոշումը, քանի որ զիջելով՝ հարկեր են կորցնում և նաև հետագայում պետք է խուսափեն չարաշահումներից:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net