Բրիտանական Պորտսմուտում 28 ներգաղթյալ են հայտնաբերել բեռնատարի թափքում
Մեծ Բրիտանիայի Պորտսմուտ նավահանգստային քաղաքում ոստիկանությունը բեռնատար մեքենա է կանգնեցրել, որի թափքում, ենթադրաբար, անօրինական ներգաղթյալներ էին գտնվում:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը` ընդհանուր առմամբ 28 ներգաղթյալների խմբում կային և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Վերջիններիս ազգությունը դեռևս չի հաղորդվում: Տղամարդկանցից մեկին ուղարկել են հիվանդանոց:
Բեռնատարի վարորդը նույնպես ձերբակալվել է` Մեծ Բրիտանիա անօրինական մուտք գործելուն աջակցելու կասկածանքով: Եթե հաստատվի, որ փախստականներն օրինական պատճառներ չունեն երկրում մնալու համար, նրանք կբախվեն արտաքսման հետ:
