Ամերիկյան ընկերությունը մանկական սայլակ է ստեղծել՝ մեծահասակների փորձարկման համար (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Kolcraft ընկերությունը մանկական սայլակ է ստեղծել, սակայն՝ մեծահասակների փորձարկման համար, գրում է boredpanda.com կայքը:
Երեխաները չեն կարող մեզ ասել, թե ինչ է իրենց դուր գալիս, ասում են ստեղծողները: Այդ պատճառով ընկերությունը որոշել է հնարավորություն տալ ծնողներին անձամբ փորձարկելու սայլակները:
Նրանք ստեղծել են իրենց Contours Bliss արտադրանքի ճշգրիտ, մեծահասակների չափով կրկնօրինակը և հրավիրել են ծնողներին փորձարկելու այն, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան, թե ինչպես են իրենց երեխաները զգում սայլակի մեջ:
Այն հասանելի է միայն թեստային փորձարկման համար և ոչ վաճառքի համար:
