Ղազախստանում լրագրողների են ձերբակալել
Աստանայում չարտոնված հանրահավաքի անցկացման վայրում ոստիկանությունը ձերբակալել է մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ «Интерфакс-Казахстан»-ի, «Новая газета Казахстана»-ի ներկայացուցիչներին, հաղորդում է Интерфакс-ը:
Լրագրողները եկել էին Հողային օրենսգրքում փոփոխություններին դեմ ցուցարարների ակցիայի լուսաբանման համար: Ոստիկանները խնդրել են նրանց փաստաթղթեր ներկայացնել, ինչին ի պատասխան մամուլի աշխատակիցները ծառայողական վկայագրերն են ցույց տվել: Չնայած դրան՝ լրագրողներին ուժի կիրառմամբ մտցրել են ավտոբուս և տարել ոստիկանական բաժանմունք։
Բացի այդ, Կարագանդայում ոստիկանությունը ձերբակալել է «Новый вестник»-ի և «101tv» հեռուստաալիքի լրագրողներին: Նրանցից առգրավել են բջջային հեռախոսները և տեղափոխել ոստիկանության բաժին:
Ղազախստանի տեղեկատվության և հաղորդակցության հարցերով նախարար Դաուրեն Աբաևը խոստացել է պարզել իրավապահ մարմինների կողմից լրագրողների ձերբակալման հետ կապված միջադեպը։
