Добавить новость
123ru.net
Все новости
Май
2016

«Ժողովուրդ». «Պացիֆիստները», որոնք այդքան մտահոգվում են զոհեր չտալու մասին, պատասխան են տալու

0

«Երբ դեռ մեկ ամիս առաջ պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել Է ավելի քան 700 հա տարածք՝ լրատվամիջոցները այդ տեղեկատվությունն ուղղակի շրջանցեցին՝ դա համարելով այդ պահին առավել ճիշտ մոտեցում։ Երբ դրանից օրեր անց այդ մասին հարց ուղղվեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, նա հեգնեց, թե՝ ինչով են հաշվել, «Գուգլ մափո՞վ»։ Իսկ երբ արդեն անցած շաբաթ Ժիրայր ՍԷֆիլյանը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է 7 միլիոն քմ տարածք՝ բազմաթիվ «ասֆալտի ֆիդայիներ», կենացային գեներալներ և, բնականաբար, չափազանց հայրենասեր հանրապետականներ, շտապեցին Սէֆիլյանին ազգի դավաճան համարել, թե բա՝ ինչպես կարելի է նման սուտ և դավաճանական հայտարարություններ անել։ Բայց երբ այդ մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը, «ձեռքի հետ» էլ այդ թիվը կլորացնելով-դարձնելով 800 հեկտար, վերը թվարկված բոլոր «սուտի հայրենասերները» լլկվեցին, և, բնականաբար, ՊՆ-ից Էլ ոչ ոք չհարցրեց՝ իսկ ինչով Էր Սարգսյանը հաշվել՝ «Գուգլ մափո՞վ»։


Բայց եթե միայն սսկվեին այս «հայրենասերները», դեռ ոչինչ, նրանք, սակայն, լծվել են Սերժ Սարգսյանի արձանագրած–վավերացրած կորուստների արդարացման գործին։ Մեկը մյուսին հերթ չտալով՝ ՀՀԿ–ականները հայտարարում են՝ ինչն Է ավելի կարևոր՝ հողակտորը, թե մարդկային կյանքերը, դրանք ոչ մի ռազմավարական նշանակություն չունեին, և Էլի նման անհեթեթություններ։


Իսկ երեկ Էլ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, գերազանցելով բոլորին, հայտարարեց, թե «կորցրած հողը ամայի տարածք Էր, չպետք Է ծանրանալ այդ խնդրի վրա։ Սա, ինչպես ասում են, վերջն Է։ Այո՛, ծանրանալ պետք չէ, պետք է թեթևորեն հանձնել այդ «ամայի տարածքը», որի ազատագրման համար 1994թ. հայկական ուժերը 4 ամիս շարունակ կատաղի մարտեր են մղել, որոնց արդյունքում մենք ունեցել ենք 400 զոհ։ Թե այդքանից հետո ինչպես կարելի է բնորոշել այս հանրապետականի հայտարարությունը, թողնում ենք նրա ու նրա կուսակցապետի խղճին։ Սակայն մի բան նա, բոլոր հանրապետականներն ու մնացած «պացիֆիստները», որոնք այդքան մտահոգվում են զոհեր չտալու մասին, մոռանալով արդեն իսկ հեղված մեր 400 հերոսների արյունը, էլ չասած՝ ապրիլին այդ դիրքերում զոհված տղաների մասին, ահա, բոլոր այդ մարդիկ պատասխան են տալու։ Թող մի րոպե անգամ չմտածեն, որ այսպես հետկար առ հեկտար մեր հերոսների արյան գնով ձեռք բերած հողը հանձնելով թշնամուն՝ ի վերջո, կարողանալու են կոտրել մեր ժողովրդի ոգին ու պարտադրել պարտվողական համաձայնագիր։ Չի լինելու նման բան։ Վկան՝ ապրիլյան պատերազմում վիրավորված մեր քաջերն են, որոնք փափագում են օր առաջ վերադառնալ սահման՝ կիսատ գործն ավարտին հասցնելու։ Նրանց և մեր հայրենիքը սիրող քաղաքացիների համար այլևս ակնհայտ դարձավ որ հանրապետական այս վարչախումբն ու հայրենասիրությունն անհամատեղելի երևույթներ են»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net