Добавить новость
123ru.net
Все новости
Май
2016

ՀՀ գյուղնախարարն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

0

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Նախարարի առաջին կանգառը Սարամեջ համայնքում էր, որտեղ հանդիպել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակներում ստեղծված կոոպերատիվի անդամների հետ:

 

Նախարարին ուղեկցում էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ ծրագրի շնորհիվ լուծվում է արոտների ջրարբիացման խնդիրը, կոոպերատիվին վերջերս տրամադրվել է նաև բելառուսական արտադրության  նոր տրակտոր, շարքացան, կուլտիվատոր և այլ գյուղտեխնիկա,  ինչն  էապես կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքները:  Տեղեկանալով, որ կոոպերատիվի խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմում է 470 գլուխ, նախարարը վստահություն է հայտնել, որ ծրագրի շնորհիվ հնարավոր կդառնա ոչ միայն ավելացնել կենդանիների գլխաքանակը, այլև բարձրացնել մթերատվությունն ու կաթնատվությունը:


Նշելով, որ ներկայումս կոոպերատիվի կազմում ընդգրկված է համայնքի 104 գյուղացիական տնտեսություն` կոոպերատիվի նախագահ Աղասի Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ կոոպերատիվի գործունեության արդյունավետության դեպքում այն առաջիկայում կհամալրվի նոր անդամներով:   


Ընդհանուր առմամբ, Լոռու մարզից CARMAC ծրագրի երկու փուլերում ընդգրկվել է մարզի 14 համայնք, որոնցում հիմնադրվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, համայնքների մի մասում ավարտվել   են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները, տրամադրվել է 57 միավոր գյուղտեխնիկա:


Այնուհետև նախարարն ուղևորվել է «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ` արտադրության տեխնոլոգիաներին ու իրականացվող նոր ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարը շրջել է ֆաբրիկայում, ծանոթացել ընկերության գործունեությանը: 2015 թվականին ընկերությունում արտադրվել է շուրջ 600 տոննա թռչնամիս, իսկ 2016 թվականի 4 ամիսներին՝ 180 տոննա: Թռչնամսի արտադրության ծավալներն  առաջիկայում նախատեսվում է հասցնել 2400 տոննայի:  Ընկերության ներկայացուցիչը նախարարին տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է կառուցել ևս 4 թռչնանոց։


Այցի շրջանակում նախարարը մասնակցել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի Հողերի և ջրերի հետազոտությունների նորաստեղծ լաբորատորիայի պաշտոնական բացմանը, որին ներկա էր նաև ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Լաբորատորիան  համալրված է  անհրաժեշտ սարքավորումներով և նախատեսված է հողի ու ջրի տարատեսակ փորձաքննությունների իրականացման համար:
 

Աշխատանքային այցն ամփոփվել է մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությամբ:


Իր ելույթում գոհունակություն հայտնելով նախորդ տարվա արդյունքներից` նախարարը նշել է, որ Լոռու մարզը 2015 թվականին բավականին տպավորիչ արդյունքներ է գրանցել` շուրջ 10-11 տոկոս տնտեսական աճ գյուղատնտեսության ոլորտում: Առաջընթացն ակնհայտ է մշակվող վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման տեսանկյունից, և այժմ այդ ցուցանիշը կազմում է շուրջ 75 տոկոս: Մարզում արձանագրվել է խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի աճ, ընդ որում 40.4 %-ով  ավելացել է խոզերի  գլխաքանակը:
 

«Այս տարի մարզում նախատեսվում է մշակել լրացուցիչ 2090 հեկտար հող, ուստի 2016 թվականին մեր ակնկալիքները Լոռու մարզից ավելին են լինելու: Մարզն արդեն 5 տարի շարունակ օգտվում է հանրապետությունում իրականացվող պետական օժանդակության ծրագրերից, պարարտանյութերի, սերմնացուների և դիզվառելիքի պահանջարկն ամբողջությամբ բավարարված է, սուբսիդավորվող վարկերի տրամադրման գործընթացն ընթացքի մեջ է», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Խորհրդակցությանը ներկա մարզպետ Արթուր Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին գյուղատնտեսության բնագավառում գրանցված ձեռքբերումներին մեծապես նպաստել են պետության կողմից իրականացվող ծրագրերը և գյուղատնտեսության նախարարության համակողմանի աջակցությունը: 


Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Վանաձորի և Մեծավանի ֆերմերներ Սերյոժա Վարդանյանը և  Արմինե Միրզոյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net