Los Angeles Times: Ոչ մի խոշոր տերություն միայնակ չի կարող լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը
Այս ամիս Լեռնային Ղարաբաղում զոհվել է ավելի քան հարյուր մարդ, այդ թվում խաղաղ բնակիչներ: Մոսկվայի միջնորդությամբ ապրիլի հինգին հրադադար է հաստատվել, սակայն այն չի պահպանվել և կրակոցները շարունակվում են, որոնք խլում են նոր կյանքեր՝ բարձրացնելով նոր քաղաքական փոշի, փոխանցում է Los Angeles Times-ը:
Հոդվածում նշվում է, որ 2014թ.-ին Ադրբեջանն ավելացրել է ռազմական բյուջեն, որը գերազանցում է ՀՀ-ի ընդհանուր բյուջեն: Ռուսական զենքեր է գնել նաև ՀՀ-ը, սակայն ոչ այդ մաշտաբների: Սակայն խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ-ի միջնորդությամբ կարծես թե սկսել են տեղում դոփել: Երկու կողմերի պաշտպանները ռազմական գործողություններից հետո խաղի մեջ են մտել, Մոսկվան պնդել է հրադադարի հաստատման վրա, Իրանն իրեն է առաջարկել որպես միջնորդ, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը խոստացել է Ադրբեջանի կողքին կանգնել մինչև վերջ:
Ապրիլի հինգին հայկական և ադրբեջանական զինվորականները Մոսկվայում սեղմել են միմյանց ձեռքը և կարծես թե ոչ քո հետաքրքրված չէ լայնածավալ պատերազմով: Հակամարտությունը ցույց է տվել, որ ոչ մի խոշոր տերություն չի կարող միայնակ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ հակամարտող կողմերն ու տեղացի խաղացողները կարող են հաջողության հասնել, եթե միասին փնտրել կարճաժամկետ փոխզիջում և մշտական լուծում:
