Добавить новость
123ru.net
Все новости
Апрель
2016

Ավարտվել է PostEurop-ի երեւանյան համաժողովը

0

Ապրիլի 19-21-ը ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստը» հյուրընկալում էր PostEurop եվրոպական փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը տարածաշրջանում:

Եռօրյա միջոցառման նպատակն էր միավորել Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների եւ բաձրաստիճան պաշտոնյաների` քննարկելու համար փոստային ոլորտի առանցքային հարցերն ու հնարավորությունները` արագորեն փոփոխվող տեխնոլոգիաների, նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների միտումների համատեքստում:

Միջոցառմանը մասնակցում էին Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Քլիվասը, PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսեւիլը, PostEurop-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել լիագումար նիստ, որին հաջորդել է բիզնես ֆորում՝ միջազգային փորձագետների ու մոդերատորների մասնակցությամբ:

«Մենք պատիվ ունենք հյուրընկալելու կովկասյան տարածաշրջանում առաջին PostEurop լիագումար ժողովը: Սա Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առանձնահատուկ հարթակ է՝ գիտելիքի փոխանակման ու համագործակցության մեխանիզմների զարգացման համար, որոնք կարեւոր են ավելի մատչելի ու կայուն փոստային ոլորտ ձեւավորելու համար: PostEurop-ի եւ Համաշխարհային փոստային միության փորձը կարեւոր է ՀայՓոստի համար փոստային գործառությունների արդյունավետությունը բարձրացնելու, ֆինանսական ծառայությունների դիվերսիֆիկացման եւ միջազգային լավագույն փորձի վրա հիմնված էլեկտրոնային առեւտրի զարգացման տեսանկյունից»,- ասել է ՀայՓոստի» հավատարմագրային կառավարիչ, «ՀայՓոստի» Դիտորդ խորհրդի  նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:

«Մենք գնահատում ենք մինչ օրս ՀայՓոստի՝ որպես Հայաստանի ազգային փոստային օպերատորի կողմից արձանագրված առաջընթացն ու զարգացումը: Վստահ ենք, որ շարունակական  համագործակցությունը միջազգային փոստային օպերատորների ու լոգիստիկա ապահովող կողմերի միջեւ, հնարավորություն կընձեռի կերտել գործուն հարաբերություններ ու զարգացնելու այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային առեւտուրն ու կառավարումը»,- իր հերթին նշել է PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսեւիլը:

Բիզնես ֆորումի քննարկման հիմնական թեմաներն էին էլեկտրոնային առեւտրի զարգացումն ու նոր լոգիստիկ սխեմաների արդյունավետ կիրառումը, ինչպես նաեւ էլեկտրոնային կառավարման մոդելի ներդրման խնդիրները փոստային ազգային օպերատորների կողմից:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net