Добавить новость
123ru.net
Все новости
Апрель
2016

Բաքվում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումին մասնակցելը աջակցություն կլինի Ադրբեջանի իրականացրած քաղաքականությանը. Է. Մարուքյան

0

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում ճիշտ որոշում համարեց ՀՀ ԱԳՆ-ի այն հայտարարությունն, ըստ որի ԴԱԵՇ-ի ոճով գործող Բաքվում Յոթերորդ ֆորումի անցկացումը պետք է չեղարկվեր։

 

«Բնականաբար  որոշումը ճիշտ էր և պետք է ասվի, որ պատերազմի հանցագործ պետությունում քաղաքակրթությունների ֆորում նախ չպետք է իրականացվի, իսկ եթե իրականացվում է , ապա մենք այդտեղ անելիք չունենք»,-ասաց նա և նշեց, որ ԱԳՆ-ն պետք է ոչ թե հիմա հայտարարություն տարածեր, այլ պատերազմի առաջին օրը պետք է նոտա հղեր` հայտարարելով, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում:


Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: «Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի, կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել: Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»,-ասված է հաղորդագրության մեջ:



«Աշխարհի բոլոր առաջադեմ երկրներին պետք է տեղեկացնել, որ այդ ֆորումը իրականացվում է այն երկրում, որը մի քանի օր առաջ պատերազմական գործողություններ էր իրականացնում և հիմա այդ երկրում նման ֆորումի մասնակցելը կլինի աջակցություն՝ այդ պետության իրականացրած  քաղաքականությանը»,-ասաց նա և նշեց, որ ըստ ամենայնի՝ ֆորումն Ադրբեջանում չի հետաձգվելու, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությունը մեծ կշիռ է տալու այդ ֆորումին:


«Փաստորեն, մեր դիվանագիտական ջանքերը չեն հասնելու իրենց նպատակին առ այն, որ Ադրբեջանում նման բան չանցկացվի, Ադրբեջանը ճանաչվի որպես ագրեսոր և պատերազմի հանցագործ երկիր»,-ասաց նա և նշեց, որ բացի ներքին օգտագործման համար հռետորաբանությունից, ՀՀ ԱԳՆ-ի քայլերն այլ կողմ չեն գնա: Նա նշեց, որ այս որոշման ընդունումը Հայաստանի համար  լուրջ հետևանքներ չի ունենա:


Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մի քանի երկիր ասեին, որ անընդունելի է նման բան անցկացնելը, և Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն նման հայտարարություններով և պահանջներով հանդես գային, հնարավոր էր ֆորումը չանցկացվեր Բաքվում:


«Բայց, որպեսզի այդ երկրները նման հայտարարություններով հանդես գային, պետք էր իրենց հետ աշխատանք տարվեր, իսկ այդ երկրների հետ աշխատանքը ոչ բավարար մակարդակի վրա է»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է, հարցին, թե այդ երկրներն էլ իրենց շահերն ունեն ու դրանք մի կողմ կդնե՞ն հանուն Հայաստանի Հանրապետության, պատգամավորն ասաց, որ եթե Հայաստանը կարողանար այնպես իրեն ներկայացներ, որ արժեք հանդիսանար, այդ երկրները կգնային այդ քայլին:


Էդմոն Մարուքյանն ասաց, թե այն, որ ֆորումն անցկացվում է Բաքվում, դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի դիվանագիտությունը շատ լավ է աշխատում: «Նրանք նախաձեռնող են, հնարավոր է՝ մի քիչ էլ դեր ունի խավիարային դիվանագիտությունը»,-ասաց նա:


Պատգամավորը կարծում է, որ Հայաստանը պետք է ակտիվ դիվանագիտական փուլ մտնի,  դիվանագիտական ամբողջ կորպուսը պետք է փոխվի և շատ աշխատանք տարվի:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net