Добавить новость
123ru.net
Все новости
Апрель
2016

Հրապարակվել է ԼՂՀ ՄԻՊ միջանկյալ զեկույցը ադրբեջանական ԶՈւ-ի դաժանությունների մասին

0

Հրապարակվել է ԼՂՀ խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։

​Զգուշացում. Զեկույցը պարունակում է լուսանկարներ և դեպքերի նկարագրություններ, որոնք նախատեսված չեն 18-ից ցածր տարիքի անձանց համար: Ընդ որում, զեկույցում օգտագործված են միայն այնպիսի լուսանկարներ, որոնք լայնորեն տարածվել և քննարկվել են զանգվածային լրատվության միջոցներում։

ԼՂՀ ՄԻՊ գրասենյակից, այս կապակցությամբ հայտնում են. «Սույն թվականի ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային և բիրտ խախտումներով:

Այսօր հրապարկվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ անգլերեն լեզվով կազմված միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:

Զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաև ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում:

Ընդ որում, առանձին ներկայացված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև հանրային այլ անձանց՝ ատելություն և բռնություն քարոզող հետևողական գործունեությունը:

Զեկույցում վեր են հանված մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումները:

Այդ տեսանկյունից են վերլուծված քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը:

Զեկույցը ներկայացվելու է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին, օմբուդսմենական միջազգային և արտերկրյա հաստատություններին:

Շնորհակալություն ենք հայտնում զեկույցի կազմման ընթացքում աջակցություն ցուցաբերած՝ ԼՂՀքաղաքացիական հասարակության իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև լրատվության բոլոր այն միջոցների ներկայացուցիչներին, ում հրապարակումներում վեր են հանված ադրբեջանական զինված ուժերի իրականացրած՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների վայրագ դեպքերը»։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net