Добавить новость
123ru.net
Все новости
Апрель
2016

Հետայսու Ադրբեջանում ցանկացած տնտեսական ծրագիր իրականացնելու համար պետք է լինելու ՀՀ-ի համաձայնությունը. Վ. Ոսկանյան

0

Այսուհետ Ադրբեջանում ցանկացած տնտեսական ծրագիր իրականացնելու համար, որքան էլ տարօրինակ է հնչում, անհրաժեշտ է լինելու Հայաստանի համաձայնությունը: «Որովհետև հնարավոր պատերազմի դեպքում  մենք կարող ենք  այդ տնտեսական ծրագրերն ուղղակի զրոյացնել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:


Նրա գնահատմամբ`այս  քառօրյա պատերազմը Հայաստանի  վիճակն ավելի շահեկան դարձրեց, որովհետև ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանն անկայուն, անկանխատեսելի երկիր է, որի տարածքում ցանկացած տնտեսական ծրագրի իրականացումը լուրջ վտանգներ է պարունակում:


Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք այդ պատերազմը  լուրջ կասկածի տակ չի դնում  Իրանից Հայաստանի ու Վրաստանի տարածքով Եվրոպա գազ արտահանելու աննախադեպ նախագիծը, որի վերաբերյալ մինչև ապրիլի 1-ը լավատեսական սպասումներ էին ձևավորվել, ավելին` ոմանք պնդում էին, թե ՌԴ-ն այն խափանելու որևէ հետաքրքրություն չունի, ապա իրանագետը  հիշեցրեց, որ  քառօրյա պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում Հայաստան այցելեց Իրանի էներգետիկայի նախարարը և  այստեղ  տրվեց  քառակողմ ` Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ  հոսքի ապահովման կամ բարձրավոլտ էլեկտրաէներգիայի փոխանակման  ծրագրի մեկնարկը: 


Հիշեցնենք, որ  այս շաբաթ նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը  Հայաստան և Սերգեյ Լավրովի այս ակտիվության ֆոնին կրկին քննարկվում է տարածաշրջանային և գլոբալ խաղացողների դիրքորոշումների տարբերություններն ու ընդհանրացումները խաղաղապահների տեղակայման հարցում:  

Նշենք նաև, որ  Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն էլ կմասնակցի ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին, որը Բաքվում անցկացվելու է ապրիլի 25-27-ը: Այս մասին Trend-ին հայտնել է Բաքվում Իրանի դեսպանատունը:


Վարդան Ոսկանյանը նկատեց, որ Իրանի դիրքորոշումների հարցում որևէ փոփոխություն չկա: «Իրանցիները մշտապես դեմ են եղել և այժմ էլ դեմ են տարածաշրջանում, այսպես ասենք, արտաքին ուժի ի հայտ գալուն՝ լինի դա խաղաղապահների տեսքով, թե այլ ձևաչափով: Իրանցիները համարում են, որ արցախյան հիմնահարցում ներկա ստատուս քվոն իրենց օգտին է, թեև այս մասին կարող են պաշտոնական մակարդակով չբարձրաձայնել, բայց դա ակնհայտ է Իրանի վարած քաղաքականության հարցում և իրանցիները, ինչպես նախկինում, դեմ են որևէ խաղաղապահ ուժի տեղակայմանը այս  տարածաշրջանում»,- ավելացրեց իրանագետը:


Ի պատասխան հարցի, թե Իրանը հիմա էլ լծակներ ունի դա թույլ չտալու կամ դրան հակազդելու համար, Վարդան Ոսկանյանը նշեց. «Իրանը այն բացառիկ երկիրն է, որը սահմանակից է 3 հանրապետություններին`Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին: Եվ հենց  այդ սահմանակցային հանգամանքն է Իրանի համար այդ կարևոր լծակն ու կռվանը իր այդ դեմ տեսակետն արտահայտելիս»:


Իրանագետը որպես ամփոփում նշեց, որ որքան էլ Հայաստան-Իրան հարաբերությունները փայլուն լինեն, այստեղ ևս աշխատանքի  մշտական դաշտ կա: Եվ այդ դաշտը երեքն է, որոնցում մենք պետք է ուժեղացնենք մեր դիրքերն Իրանի ներսում: Առաջին ուղղությունը  Արցախին սահմանակից Ատրպատականի տարածքում մտավորականների ու համալսարանականների հետ շփումների ավելացումն է, երկրորդ ուղղությունը Իրանի հոգևորականության շրջանում աշխատանքն է:


«Որոշակի հայամետ անձանց ընտրությունը, որովհետև հոգևորականությունն Իրանում ունի ոչ միայն պաշտամունքի սպասավորների գործառույթ, այլ նաև քաղաքական որոշումների վրա ներազդելու լայն գործիքներ»- ասաց իրանագետը:


Իսկ երրորդ ուղղությունն, ըստ նրա, իրանական բուն քաղաքական շրջանակներն են:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net