Փորձագետ. Հայաստանը և «Հայ դատն» աշխարհին պետք է ցույց տան Ադրբեջանի ահաբեկչական բնույթը
Հայաստանի ԱԳՆ-ն և «Հայ դատը» աշխարհին պետք է ցույց տան Ադրբեջանի ահաբեկչական բնույթը, այդ պետության ահաբեկչական պետական միավորի վերածման փաստը: Ապրիլի 21-ին լրագրղներին այդպիսի կարծիք է հայտնել լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Ղանտահարյանը:
Նրա համոզմամբ, աշխարհը պետք է հասկանա, որ, ի վերջո, չի կարելի ապրել մի տարածաշրջանում, որտեղ գոյույթուն ունի ահաբեկչական դիմագծեր ունեցող պետություն, ինչի վերջին ապացույցը ադրբեջանական կանոնավոր բանակի զինծառայողների վայրագություններն են Թալիշի բնակիչների և հայ զինծառայողների նկատմամբ:
Ղանտահարյանը նշել է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի չեզոքությունը և ապրիլյան պատերազմին առնչվող քաղաքական հայտարարությունները, մեծ հաշվով, ոչնչով չեն տարբերվում Արևմուտքի երկրների և միջազգային կազմակերպությունների հայտարարություններից:
Նրա կարծիքով, նման չեզոքությունը նպաստում է բանակցային գործընթացի շարունակմանը` հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ լույսի ներքո, նրա գնահատմամբ, Մոսկվան, պարզապես, չէր կարող պաշտպանել հակամարտող կողմերից մեկին:
