Добавить новость
123ru.net
Все новости
Апрель
2016

ԱԳՆ. Այն, ինչ առաջարկում են միջնորդները, հայկական կողմի երազածը չէ. Երևանն զգուշավորությամբ է վերաբերվում հետաձգված հանրաքվեի գաղափարին

0

Այն, ինչ առաջարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջնորդները, հայկական կողմի երազանքի սահմանը չէ, սակայն այդ առաջարկությունների հիմքում ընկած է փոխհաձայնությունը, ապրիլի 21-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է փոխարտգործնախարրա Շավարշ Քոչարյանը:

 

Նրա ասելով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում ընկած են Կազանի և Մադրիդի փաստաթղթերը: Սակայն տվյալ փուլում բանակցությունների սեղանին վերջնական փաստաթուղթ չկա:

 

Միևնույն ժամանակ, Քոչարյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Սակայն տվյալ փուլում, Քոչարյանի ասելով, Կազանում և Մադրիդում քննարկված փաստաթղթերի հիմքում դրված հետաձգված հանրաքվեի գաղափարին հայկական կողմն սկսել է զգուշավորությամբ վերաբերվել: Ինչպես նշել է փոխարտգործնախարարը, Երևանի համար ժամանակին տարօրինակ էր, որ ԼՂՀ անկախության շուրջ արդեն անցկացված հանրաքվեի առկայության պայմաններում միջնորդներն առաջարկում են անցկացնել նոր հանրաքվե: Սակայն, ինչպես հայտարարել է փոխարտգործնախարարը, համանախագահները դա հիմնավորում  էին այն հանգամանքով, որ Բաքվին հարկավոր է ժամանակ տալ Ադրբեջանի բնակչությանը ԼՂՀ անկախության անխուսափելիությանը նախապատրաստելու համար` «սեփական հեղինակությունը պահպանելու նպատակով»: «Ժամանակը ցույց տվեց, որ Բաքուն նման բարեհեգության կարիք չունի, և աշխատանք է տարվում հակառակ ուղղությամբ, հակամարտության ռազմականացման ուղղությամբ: Դրանով Հայաստանին ստիպում են բանակցություններ վարել այլ մոտեցումների հիման վրա», -   հայտարարել է Քոչարյանը, չհստակեցնելով, թե արդյոք դա նշանակում է հհետաձգված հանրաքվեի գաղափարից լիակատար հրաժարում:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, բանակցությունների սեղանին Կազանի փաստաթուղն է, որը ներկայացվել է 2011 թվականին: Այդ մասին հայտարարել էր Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պայմանագրի բոլոր բաղադրիչները սեղանի վրա են, և կողմերը չափազանց մոտ են կարգավորմանը: «Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել, չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել  կարգավորման սկզբունքների համաձայնեցումը՚,- հաղորդել էր ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

 

Հիշեցնենք, որ Կազանի փաստաթուղթը բաղկացած է 14 կետից և ենթադրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում, ինչպես նաև նրա հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը` Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով: Մյուս սկզբունքները վերաբերում են երկու կողմերի փախստականների վերադարձին, միջանկյալ կարգավիճակին, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգտությունն ու ինքնակառավարումը, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներին` համաձայնագրի կատարումն ապահովելու համար: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net