ԱՄՆ-ում հայտնաբերել են մեքսիկական Տիխուանայից Սան Դիեգո հասնող «թմրանյութ տեղափոխող» խոշոր թունել (տեսանյութ)
Ամերիկացի գործակալները հայտնաբերել են սահմանը հատող նեղ թունել, որն օգտագործվել է Մեքսիկայից տոննաներով կոկաին և մարիխուանա տեղափոխելու համար։ Նշվում է, որ Կալիֆորնիայում թունելի ելքը ծածկված է եղել աղբամանով, գրում է The Guardian-ը։
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ թունելն ունի 800 մետր երկարություն և սկսվում է մեքսիկական Տիխուանա քաղաքի տներից մեկից՝ հասնելով Սան Դիեգո։ Թունելի հայտնաբերման արդյունքում առգրավվել է ավելի քան 1 տոննա կոկաին և 7 տոննա մարիխուանա:
Հաղորդվում է, որ թունելն այն տնից, որտեղից սկիզբ է առել, ունի վերելակ, որը կարող է տեղավորել ութից տասը մարդու։
Նշվում է, որ թունելն արտասովոր է նրանով, որ այն օգտագործվել է ոչ միայն մարիխուանայի, այլև կոկաինի տեղափոխության համար։
