Добавить новость
123ru.net
Все новости
Апрель
2016

Արցախի վարչապետը հանձնարարականներ է տվել առաջնագծի ինժեներական աշխատանքների կազմակերպման շուրջ

0

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին խորհրդակցություն է հրավիրել՝ պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:


Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին՝ վերջին շրջանի ռազմական գործողություններից հետո առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար:
 

«Բոլորիս քաղաքացիական պարտքն է հայրենիքի պաշտպանության համար զոհաբերելու ոչ միայն ունեցվածքը,այլ նաև՝ կյանքը: Շնորհակալություն բոլորիդ, որ այս օրերին այդպես էլ դրսևորեցիք ձեզ՝ մեծ պատրաստակամությամբ ներդնելով ձեր ողջ հնարավորությունները Արցախի բանակի մարտունակության ամրապնդման գործում: Այս պահին ինժեներական աշխատանքներն ընթացքում են առաջնագծում, և մոտակա ժամանակներում էլ պարտավոր ենք զբաղվել առաջնահերթորեն այդ ուղղությամբ, քանի որ, ինչպես ևս մեկ անգամ համոզվեցինք, միայն սահմանի ամրությունն ու հայ զինվորի խիզախությունն են երաշխավորում մեր մանուկների խաղաղությունը: Այդ պատճառով հորդորում եմ բոլորիդ, որ մեր ամբողջ կարողությամբ աշխատենք հանուն Արցախի անվտանգության ամրապնդման»,- ասել է վարչապետը:

 

Պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը զեկուցել է վարչապետին ընթացիկ իրավիճակի մասին՝ ներկայացնելով ՊԲ-ի կողմից առանձնացված առկա խնդիրներն ու կարիքները: Շինարարական ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են աշխատանքների կազմակերպման և տեխնիկական հնարավորությունների հետ կապված մանրամասներ՝ պատրաստակամություն հայտնելով առավելագույնս աջակցել առաջնագծի ամրացման աշխատանքներին: Ա. Հարությունյանը նշել է, որ, ըստ անհրաժեշտության, պետական պատվերի վերանայում է կատարվելու, և կառավարությունը համապատասխան միջոցներ կտրամադրի ընկերություններին՝ աշխատանքների ժամանակին և արդյունավետ կազմակերպման նպատակով:


Վարչապետը հանձնարարել է պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ սերտ համագործակցել կազմակերպությունների հետ՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն:
 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր: Գործադիր մարմնի ղեկավարը, կարևորելով համակարգի պատրաստականության աստիճանի բարձրացման նշանակությունը, տվել է համապատասխան հանձնարարականներ այդ ուղղությամբ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net