Ճապոնիայում Mitsubishi-ի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվել
Ճապոնիայի իշխանությունները խուզարկություններ են իրականացրել Տոկիոյում Mitsubishi ընկերության գլխավոր գրասենյակում և Նագոյա քաղաքում ավտոհսկայի հետազոտական կենտրոնում՝ մի շարք մոդելների տեխնիկական տվյալների կեղծման շուրջ ստեղծված սկանդալի առնչությամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Չորեքշաբթի օրը Mitsubishi Motors-ը խոստովանել է, որ կեղծ տվյալներ է տրամադրել ավտոմեքենաներում վառելիքի սպառման ցուցանիշների վերաբերյալ։
Ընկերությունը մտադրված նվազեցրել է վառելիքի սպառման ցուցանիշների մասին տվյալներն ավելի քան 600 հազար ավտոմեքենաներում, որոնցից 468 հազարն արտադրվել է Mitsubishi Motors-ի կողմից Nissan Corp.-ի համար:
Mitsubishi-ն և Nissan-ը որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել չորս՝ eK Wagon և eK Space, ինչպես նաև Dayz և Dayz Roox մոդելների վաճառքը:
«Դա լրջորեն վնասել է սպառողների վստահությունը, և մենք դա այդպես չենք թողնի: Խոսքը շատ լուրջ խնդրի մասին է»,- հինգշաբթի օրը հայտարարել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը:
Հինգշաբթի օրվա արդյունքներով՝ Mitsubishi Motors-ի բաժնետոմսերը, ինչպես սպասվում է, 20 տոկոսի անկում կգրանցեն։
