Ֆրանսիացի նկարչի կտավներից ամառային ջերմություն է «հորդում» (լուսանկարներ)
Ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Լորան Պարսելյեն մեծ ճանաչում է ձեռք բերել ամառային թեմայով արված իր կտավների շնորհիվ, որոնցից պարզապես ջերմություն է «հորդում»։
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, նրա ուշագրավ աշխատանքներից ամեն մեկը կարծես ներծծված է հանգստությամբ ու ներդաշնակության զգացողությամբ։
Ուսումնասիրելով լույսի և ստվերի բարդ խաղը նման վարպետությամբ պատկերած Պարսելյեի կտավները` ակամայից խաղաղվում ես ու դրական լիցքեր ստանում.
