Добавить новость
123ru.net
Все новости
Апрель
2016

Այն, ինչ առաջարկել են համանախագահները, հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ. Շավարշ Քոչարյան

0

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան է գալիս ոչ թե իշխանություններից պատասխան ստանալու համար, այլ իր այցն է, որ ընթացքում քննարկվելու են հարաբերությունների լայն շրջանակի հարցեր, և բնական է՝ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո չի կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը:


Գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։


Պատասխանելով հարցին, թե ռուսական «Известия» պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ սեղանին հատուկ փաստաթուղթ կա դրված, փոխարտգործնախարարն ասաց, թե տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունն իրականությունից հեռու է:


«Ռուսական լրատվամիջոցների մի մասը տպագրում է, թե որոշ պնդումներ ունի, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Պետք է առաջնորդվել ոչ թե, այսպես ասած, լրատվամիջոցներով, այլ պաշտոնական հայտարարություններով, հաղորդագրություններով»,-նշեց Շավարշ Քոչարյանը:

 

Անդրադառնալով ԼՂ կագավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, Շավարշ Քոչարյանը պնդեց, թե բանակցությունների հետ կապված Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել:
 

«Ավելին ասեմ՝ ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախտելով արդեն առկա երեք՝ եռակողմ համաձայնագրերը»,- ասաց Շավարշ Քոչարյանը` ավելացնելով, թե բնական է, որ արդեն ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից:


«Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել: Այսինքն՝ զինադադարը պետք է պահպանվի: Հաջորդը՝ պետք Է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը, հակառակ իր իսկ միջազգային պարտավորության, իսկ եռակողմ համաձայնագրերը միջազգային պարտավորություններ են, կարող է խախտել»,– ասաց ՀՀ փոխարտգործնախարարը։


Հետևաբար, ըստ փոխնախարարի, ապագայում էլ ցանկացած փուլում Ադրբեջանը կարող է հետ կանգնել իր իսկ ստորագրությունից:



Դիրքորոշումը հստակեցնելու վերաբերյալ հարցին էլ Շավարշ Քոչարյանն այսպես  պատասխանեց. «Այն, ինչ առաջարկել են համանախագահները, իհարկե հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ: Տեսեք՝ կա այսպես ասած՝ հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե, տարօրինակ էր, երբ արդեն եղել է հանրաքվե, ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լիովին համապատասխան և միջազգային իրավունքի, և այն ժամանակ գործող Խորհրդային միության Սահմանադրությանը, օրենքներին կազմակերպել է հանրաքվեն, իր կամարտահայտությունը հստակ արտահայտել է: Ո՞րն է հետաձգված հանրաքվեի իմաստը: Ըստ միջնորդների՝ դա ուղղված է նրան, որ, այդպես ասած՝ Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան դա մատուցել, հրամցնել իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը, որովհետև հանրաքվեի արդյունքը, ելնելով այն պայմաններից, որոնք նախապես համաձայնեցված են, գրեթե հասկանալի էր, կանխատեսելի էր»:


Շավարշ Քոչարյանն ասաց, թե այդուհանդերձ այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ Բաքուն ոչ թե այդ ժամանակը օգտագործում է հենց դեմքը փրկելու համար, ավելի ճիշտ՝ իր ժողովրդին բացատրելու համար դրա անխուսափելիությունը, այլ գործում է դրա հակառակ ուղղությամբ:


«Սա արդեն ստիպում է այդ հարցերում բանակցել այլ մոտեցումների մասին: Չի կարող լինել որևէ նոր մոտեցում, որը Ադրբեջանը կարող է ընկալել որպես իր իրականացրած ագրեսիայի խրախուսում: Եվ այդ հարցում մենք պետք է լինենք և լինելու ենք շատ հետևողական»,-եզրափակեց Շավարշ Քոչարյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net