Добавить новость
123ru.net
Все новости
Апрель
2016

Հայաստանը ներդրումների համար լավագույն հարթակներից մեկն է. Արսեն Ղազարյան

0

 «INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ արդեն երկրորդ տարին է անցկացվում «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողով, և այս տարի այն տեղի կունենա ամսի 22-ին: Նա նշեց, որ անցած տարի իրականացված համաժողովի արդյունքներից էր նաև այն, որ տարբեր երկրների հետ կապեր են ստեղծվել. մասնավորապես կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատների հետ: Ըստ նրա, եթե առարկայական առաջարկներ ներկայացվեն, դա կբերի արդյունքի:

 

«Այնպիսի ընկերություններ ենք հրավիրել, որոնք փորձ ունեն և իրենց փորձը կներկայացնեն, որպեսզի ավելի պատկերավոր լինի մյուս գործընկերների համար՝ միջազգային խոշոր առևտրի ցանցերի հետ աշխատելու խնդիրը: Այդ փորձը, կարծում եմ, որ կլինի արդյունավետ և մարդիկ եզրակացություն կանեն»,-ասաց նա և նշեց, որ նախատեսվում է, որ ֆորումին կմասնակցի 250-ից ավելի գործարար:

 

Ի դեպ, Վրույր Փենեսյանը հայտնեց, որ սկզբում համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրություն էր ներկայացրել Ղազախստանը և ցանկություն էր հայտնել մեծ պատվիրակությամբ ներկայանալ, սակայն ապրիլյան դեպքերից հետո (նկատի ունի Ադրբեջանի կողմից ապրիլի մեկից նախահարձակ գործողությունները-խմբ) նրանք զանգահարել և հետաձգել են իրենց մասնակցությունը և նշել, որ մյուս անգամ կմասնակցեն համաժողովին:
 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ տնտեսական զարգացումներ ապահովելու համար լուրջ օտարերկրյա ներդրումներ են հարկավոր, որոնք իրենց հետ կբերեն մենեջմենթի մշակույթ, վերազինում:


«Օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որպեսզի մի քանի աստիճանով ներդրումային դաշտի գրավչությունը բարձրացվի»,-ասաց նա և նշեց, որ ֆորումի նպատակն է վերլուծել այսօրվա Հայաստանի տնտեսության վիճակը, կանխատեսումներ ներկայացնել և տեսնել, թե տնտեսության որ ճյուղերում պոտենցիալ ունենք և ներդրումները որ ոլորտներ ուղղորդվեն:

 

Նա նշեց, որ չնայած ԵՏՄ-ի ապագայի մասին որոշ չափով հնչում են բացասական գնահատականներ, սակայն գտնում է, որ ԵՏՄ միասնական շուկան ունենալու է մեծ պոտենցիալ:
 

«Այստեղ մենք շատ ենք կարևորում Հայաստանի կամուրջ լինելու հանգամանքը՝ Իրան-ԵՏՄ տնտեսական զարգացումներ գործում»,-ասաց նա և նշեց, որ օրակարգում նախատեսված է պոտենցիալ ներդրողներին տալ կողմնորոշիչներ՝ մոտակա տարիների գործընթացների վերաբերյալ:
 

«Հայաստանը ներդրումների համար լավագույն հարթակներից մեկն է: Մենք միշտ կարիք ունենք ներդրումների, դրանք տնտեսական զարգացման առաջին խթանն են»,-ասաց նա և նշեց, որ այստեղի ազատական շուկան, օրենսդրությունը իր պոտենցիալն ունի:


Ինչ վերաբերում է Իրանի հետ համագործակցությանը, ապա նա ասաց, որ Հայաստանն Իրանի համար միակ պետությունն է, որ խիստ պատժամիջոցների պարագայում՝ զարտուղի ճանապարհ գտնելով համագործակցում էր Իրանի հետ:


«Սանկցիաների բացումը ողջունեց Հայաստանը, որովհետև կարծեք մեր սեփական թոքերի բացվածություն է»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net