Добавить новость
123ru.net
Все новости
Апрель
2016

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն ավարտել են Պարույր Սևակ համայնքի ջրամատակարարման բարելավման ծրագիրը

0

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը ավարտել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական համատեղ ծրագիրը: Արարատ մարզի Պարույր Սևակ համայնքն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարման համակարգով:  Գյուղում կառուցվել է 1850մ երկարությամբ ջրագիծ, տեղադրվել են ջրաչափական հանգույցներ:



Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը և համայնքի բնակիչներ:

Նախիջևանի հետ 15 կմ ընդհանուր սահման ունեցող Պարույր Սևակ համայնքում ապրում է  շուրջ 580 բնակիչ: Գյուղի ջրամատակարարման համակարգը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում: Բացի քայքայված ու վթարված ջրագծերից, համակարգը չի համապատասխանել նաև ջրամատակարարման բաշխիչ ցանցերի գոտիավորման և կազմակերպման պահանջներին: Ցանցում բացակայել են ջրաչափեր, ինչի պատճառով բաշխման ենթակա ջրաքանակը չի հաշվառվել և ծախսած ջրի դիմաց գումար չի գանձվել՝ համակարգի շահագործման ծախսերն ապահովելու նպատակով: Համայնքում ջրամատակարարում իրականացվել է օրական 2 ժամ, իսկ ամռան ամիսներին՝ այն չի գերազանցել10-15 րոպեն:


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնությամբ՝ 2015թ. Պարույր Սևակ համայնքում իրականացվել են ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման և ջրաչափական հանգույցների տեղադրման աշխատանքներ: Մասնավորապես՝ կառուցվել է 1850մ երկարությամբ նոր ջրագիծ, տեղադրվել է դիտահորորով ապահովված 118 ջրաչափական հանգույց և 6 սողնակ:


«Մարզերում ենթակառուցվածքների զարգացումը ոչ միայն կարևոր, այլև անհրաժեշտ պայման է՝ զարգացման ճանապարհով գնալու համար: Գուցե, տարբեր երկրներին հատուկ օրինաչափություն է դարձել շքեղ մայրաքաղաք կառուցելը: Մեզ համար, սակայն տնտեսական, սոցիալական բևեռացումն արդարացված լինել չի կարող: Ներկայանալի քաղաքների կողքին անհրաժեշտ է ունենալ տարրական պայմաններով ապահովված գյուղեր: Այս ծրագիրը մասամբ լուծում է այդ հարցը: Հաճելի է արձանագրել, որ երկկողմ համագործակցությամբ կարողացել ենք փոքր-ինչ օգտակար լինել այս համայնքի բնակիչներին և մեր երկրին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


Համայնքում այժմ ջրամատակարարումն իրականացվում է 16-ժամյա գրաֆիկով:

 

Բնակիչների և համայնքի միջև ջրօգտագործման պայմանագրեր ստորագրելուց հետո` համայնքի բնակիչներն ապահովված կլինեն 24-ժամյա սպասարկմամբ: Կատարված աշխատանքների արդյունքում, տնտեսված ջրաքանակի շնորհիվ, հետագայում կիրականացվի նաև համայնքի մյուս բնակավայրի՝ մոտ 180 բնակիչ ունեցող Տիգրանաշենի ջրամատակարարումը:



Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ջրամատակարարման բարելավմանն ուղղված համատեղ նախագծի շրջանակում, անցած տարվա ընթացքում շուրջօրյա ջրամատակարարմամբ են ապահովվել նաև Լոռու մարզի Չկալով, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սյունիքի մարզի Լոր համայնքները: Համայնքային զարգացման ուղղված համագործակցությունը կշարունակվի նաև 2016 թ.-ին:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net