Добавить новость
123ru.net
Все новости
Февраль
2016

ՀՀ-ն պատրաստ է ավստրիական ներդրումների համար ստեղծել բարենպաստ պայմաններ

0

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Ավստրիան Հայաստանի համար չափազանց կարեւոր է զարգացման իր փորձով, որովհետեւ մեծ հաջողությունների է հասել զարգացման գրեթե բոլոր ոլորտներում:

Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է նախագահականում՝ Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Արման Կիրակոսյանի զեկույցի քննարկման ժամանակ:

«Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք Հայաստանում ավստրիական ներդրումներ ընդունելու, առավել եւս՝ արդյունաբերության ոլորտում, որովհետեւ Ավստրիայում կան բազմաթիվ հզոր ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում աշխարհի շատ երկրներում, եւ Հայաստանը, թեեւ լինելով իր չափերով փոքր, այդուհանդերձ, անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, որն այս առումով բազմաթիվ հնարավորություններ է բացում»,- ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բարենպաստ պայմաններ, ընդհուպ՝ Ազգային ժողովում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին:

«Կցանկանայի, որպեսզի մեր բիզնես հարաբերությունները շատ ավելի առաջ գնային, առավել եւս, որ Ավստրիան տիրապետում է եւ շատ հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի ոլորտով, բնական ռեսուրսների կառավարման, այդ թվում ՝ ջրի խելացի կառավարման խնդիրներով»,- ասել է նախագահը:

Արման Կիրակոսյանն էլ նշել է, որ երկու պետությունների միջեւ ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, եւ կա տարբեր ոլորտներում համագործակցության 20 պայմանագիր:

«Գործարար համաժողովների մասին կուզեի ասել. ստեղծված են բոլոր պայմանները, որոնց նպաստել են ինչպես նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան այցը, այնպես էլ Ձեր այցելությունն Ավստրիա, նաեւ 2014թ. սեպտեմբերին արտգործնախարար Սեբաստիան Կուրցի այցը Հայաստան, ով էներգետիկայի ոլորտով հետաքրքրված գործարարների հատուկ խումբ բերեց Ավստրիայից: Ապրիլի 13-ին Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակներում տեղի է ունենալու 4-րդ գործարար համաժողովը: Այսինքն` պայմաններ են ստեղծված, որպեսզի գործարարներն իրար հանդիպեն, ծանոթանան եւ համագործակցեն»,- ասել է դեսպանը:

Արման Կիրակոսյանը կարեւորել է անցյալ տարի Ավստրիայի խորհրդարանում բարեկամական խմբի ստեղծումը, Վիեննայի «Հայաստան» կենտրոնի բացումը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net