Добавить новость
123ru.net
Все новости
Февраль
2016

Նոր մարզադպրոցն ու վերածնվող հայկական գեղասահքը

0

Հայաստանում մեծ թիվ են կազմում այն մարզաձեւերը, որոնք երկար տարիներ է զրկված են ամենատարրական հնարավորություններից:

Ցավալի է, բայց մեր երկրում, մանավանդ պետական միջոցներով, մարզադպրոցներ շատ քիչ են կառուցվում: Եթե չլինեին Օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինայի ակտիվ մասնակցությունն ու Սերգեյ Համբարձումյանի բարեգործական միջոցները, հայտնի չէ, թե որքան ժամանակ հայկական գեղասահքը կշարունակեր մնալ անմխիթար վիճակում:

2015-ի դեկտեմբերից Երեւանում արդեն գործում է Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը:  Mediamax Sport-ը եղել է այնտեղ ու ծանոթացել վերջինիս հնարավորություններին:

Մարզադպրոցում կյանքը եռում է

Դպրոցը գործում է ընդամենը մի քանի ամիս, սակայն այնտեղ տիրող ոգեւորությունն ու աշխուժությունը չնկատել հնարավոր չէ: Սառույցը լի է վառ ու ժպտացող, առաջին քայլերը կատարող փոքրիկներով ու ավելի փորձառու մարզիկներով: Կյանքը մարզադպրոցում եռում է, այստեղ մեծ հույսեր են կապում փոքրիկների հետ ու մտածում գեղասահքի առաջընթացի մասին:
[[gallery1]]
Մարզիչ Էլեն Համբարձումյանը ոգեւորությամբ է պատմում դպրոցի շնորհիվ կարճ ժամանակում հիմնովին փոխված աշխատանքի մասին: Նախկինում երեխաները տարվա մեջ ընդամենը 1-3 ամիս էին կարողանում մարզվել սառույցի վրա՝ Կարապի լճում ու Մարզահամերգային համալիրի սահադաշտում: Այսուհետեւ մարզումները ողջ տարվա ընթացքում են լինելու:

«Նախկինում մենք սահադաշտ չունեինք, նորմալ մարզումներ անցկացնելու հնարավորություն չկար: Մեզ հետ միաժամանակ սահում էին նաեւ ոչ պրոֆեսիոնալները: Պատկերացրեք՝ սահադաշտում միաժամանակ մոտ 50-60 հոգի էր լինում, ու դա չէր կարող չանդրադառնալ մարզումների որակի վրա»,- նշում է նա:

Բնականաբար նախկինում արդյուքների մասին խոսք անգամ լինել չէր կարող: Մասնագետներն ու մարզաձեւի սիրահարներն անում էին հնարավորը, որ գեղասահքը չանհետանա: Առաջիկայում բացթողումները լրացնելու ու նոր տեմպերով գործելու ժամանակն է: Նախ անհրաժեշտ է մարզիչներին վերապատրաստել, քանի որ նրանք երկար տարիներ հնարավորություն չեն  ունեցել բարձրացնել իրենց որակավորումը:

Գեղասահքն արվեստ է, որը միաժամանակ նաեւ կոփում է

Առաջին եւ ամենակարեւոր քայլն արդեն կատարված է. հիմա մարզիչների ու երեխաների հետեւողական աշխատանքի հերթն է: Միայն նրանցից են կախված հետագա ձեռքբերումները:

«Մարզադպրոցում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Եթե չկարողանանք արդյունք ցույց տալ, ապա դա կլինի միայն մարզիչների մեղքը: Պետք է ճիշտ աշխատել ու արդարացնել սպասելիքները»,- կարծում է Համբարձումյանը:
[[gallery4]]
Մարզիչ Ալինա Բադալյանն էլ նշում է, որ շոշափելի նվաճումների մասին հնարավոր կլինի խոսել մոտ 7 տարի անց, երբ մարզադպրոցի առաջին սաներն արդեն կկարողանան միջազգային ասպարեզում դրսեւորել իրենց: Միջին տարիքի պատանի մարզիկներն էլ մեծ տեմպերով են առաջադիմում ու կարճ ժամանակում յուրացնում մարզաձեւի նրբությունները:

«Գեղասահքը շատ գեղեցիկ սպորտաձեւ, միեւնույն ժամանակ նաեւ արվեստ է: Երեխաները  կոփվում են սառույցի վրա, հիվանդություններից հեռու մնում, բացի այդ էլ գեղեցիկ կեցվածք են ձեռք բերում»,- ավելացնում է նա:

Մեծ ակտիվություն ու նպատակային մարզումներ

Շատ կարճ ժամանակում դպրոցը համալրվել է բազմաթիվ սաներով, մի քանի անգամ անցկացված ընդունելութունները ցույց են տվել մարզաձեւի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Ինչպես փաստում է Էլեն Համբարձումյանը, որը հիմնականում փոքրիկների հետ է աշխատում, ընդունել են բոլոր դիմողներին: Եթե երեխաները չեն էլ համապատասխանում պահանջներին՝ սիրողական խմբերում են մարզվում:
[[gallery2]]
«Պլանավորում ենք հաճախակի մրցումներ կազմակերպել ու ստուգել երեխաների ընդունակությունները: Դրանք քննությունների պես կլինեն, եթե կարճ ժամանակ անց արդյունք ցույց տան՝ կմնան սպորտդպրոցում, մյուսները կընդգրկվեն սիրողական խմբերում»,- նշում է մարզիչը:

Գեղասահքից բացի դպրոցում գործում է նաեւ տափօղակով հոկեյի խմբակ, ուր տղաները մեծ սիրով ու հետաքրքրությամբ են հաճախում:

Դպրոցը գործելու նախնական շրջանում մարզումներն ընդհանուր են եղել՝ առանց տարիքային սահմանափակումների: Սակայն մարզիչներն աստիճանաբար հունի մեջ են ընկել, նոր դասացուցակ կազմել ու երեխաներին խմբերի բաժանել: Դա հնարավորություն է տալիս ավելի նպատակային մարզումներ անցկացնել:

«Նմանատիպ բաժանումը շատ կարեւոր է: Փոքրիկները տոտիկ-տոտիկ են սովորում, իսկ ավելի փորձառուները՝ մաշտաբային մարզումներ անցկացնում: Ու արդյունքում նույն սառույցի վա իրար խանգարում են»,- ընդգծում է մարզիչը:

Անթերի սառույց ու սպասվող մրցաշար

Մասնագետները վստահեցնում են, որ սառույցն անթերի է ու համապատասխանում է բոլոր չափանիշներին:  Հայաստանում երբեւէ նման լավ սառույց չի եղել ու նախկինում հայ գեղասահորդները հնավորություն չեն ունեցել միջազգային մրցաշարերին պատրաստվել երկրում: Մարզադպրոցի սառույցը հասցրել են փորձարկել Անաստասիա Գալուստյանն ու Սլավիկ Հայրապետյանը, որոնց անվան հետ է վերջին տարիներին կապվում հայկական գեղասահքը: Մարզիկները գոհ են մնացել ու խոստացել են խոշոր մրցաշարից առաջ Երեւանում եւս պատրաստվել:
[[gallery3]]
Առաջիկայում մարզադպրոցում նաեւ մրցումների հետեւելու հնարավորություն կլինի: Մայիսին Հայաստանի բաց առաջնություն կանցկացվի, որտեղ իրենց ուժերը կչափեն տարբեր երկրներից ժամանակ մարզիկներ: Իսկ արտասահմանցի մրցավարների հետ աշխատանքն էլ հնարավորություն կտա տեղացի մասնագետներին փորձ ձեռք բերել:

«Այդ առաջնությունից մեծ ակնկալիքներ ունենք, արդեն բանակցություններ ենք վարում, որ շատ մասնակիցներ ունենանք»,- նշում է Համբարձումյանը, որը թեեւ մասնագիտությամբ իրավաբան է ու երկար տարիներ աշխատել է այդ ոլորտում, հանուն սպորտի այն 2-րդ պլան է մղել, քանի որ հավատում է գեղասահքի առաջընթացին ու առաջիկա նվաճումներին:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net