Добавить новость
123ru.net
Все новости
Февраль
2016

«Կոկա-Կոլա»-ն տուգանվել է 50 մլն դրամով

0

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր որոշել է 50 մլն դրամով տուգանել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությանը՝ գերիշխող դիրքի չարաշահման համար:

Այս մասին ՏՄՊՊՀ նիստի ժամանակ հայտնել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ  «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության բողոքի հիման վրա հանձնաժողովը «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հանդեպ հարուցել է վարչական վարույթ:

Վարույթի արդյունքում պարզվել է, որ «Կոկա-Կոլա»-ն մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար: Մասնավորապես՝ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության բողոքում նշվել է, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառեւտրային համալիրի տարածքում գործող 11 տնտեսվարող հրաժարվում է իրացնել «Պեպսի կոլա» ըմպելիք: Հանձնաժողովը պազել է, որ բոլոր 11 տնտեսվարողների մոտ վաճառվում է «Կոկա-Կոլա», իսկ «Պեպսի կոլան»-ն բացակայում է՝ առանց տնտեսվարողների արժանահավատ հիմնավորման:

Հանձնաժողովն իր ուսումնասիրություններում պարզվել է նաեւ, որ «Կոկա-Կոլա»-ն որոշակի շահավետ պայմաններ է առաջարկում տնտեսվարողներին՝ միայն իր արտադրանքն իրացնելու պայմանով, օրինակ՝ ընկերության սառնարանների՝ տնտեսվարողին անհատույց տրամադրելը: Ուսումնասիրության համաձայն՝ ընկերությունը նաեւ խիստ տարբերակված մոտեցում է ցուցաբերում զեղչային քացաքականության եւ ապրանքների դիմաց վճարումների հարցում, ինչը «Կոկա-Կոլա»-ի եւ մրցակից ընկերությունների միջեւ ստեղծում է անհավասար եւ անթույլատրելի մրցակցային պայմաններ:

Ուսումնասիրությունների ավարտին հանձնաժողովը որոշել է տուգանքից բացի հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկով՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

«Ուսումնասիրելով «Կոկա-Կոլա» ընկերության կողմից դրսեւորվող վարքագծի միջազգային փորձն ու ԵՄ տնտեսական մրցակցության օրենսդրությունը, որն այս առնչությամբ սահմանել է հստակ կարգավորումներ, որի համաձայն՝ «Կոկա-Կոլա»-ի հետ համագործակցող տնտեսվարողներն իրավունք ունեն վերջինների տրամադրած սառնարաններում 20 տոկոսի չափով եւ սեփական հայեցողությամբ տեղ տրամադրել այլ ընկերությունների արտադրանքին»,- նշել են հանձնաժողովում՝ հավելելով, որ այս փորձի հիման վրա իրենք «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծ կներկայացնեն:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net