Добавить новость
123ru.net
Все новости
Февраль
2016

Ընդդիմությունը հայտարարում է ձերբակալված ակտիվիստ Գասպարիի առողջական վիճակի վատթարացման մասին, արդարադատության նախարարը՝ հերքում դա

0

 Փետրվարի 19-ին ձերբակալված ակտիվիստ Վարդգես Գասպարին իր առողջական վիճակի կամ ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում պահման պայմանների առնչությամբ որևէ բողոք չի ներկայացրել: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ի պատասխան ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, որ ակտիվիստի առողջական վիճակը ՔԿՀ-ում վատթարացել է և խցակիցները խոշտանգումների են ենթարկում նրան:

 

Արդարադատության նախարարը հավաստիացրել է, որ նույնիսկ բժիշկների հետ հանդպման ժամանակ Գասպարին իր առողջությունից չի գանգատվել, իսկ խցում նա գտնվում է ընդամենը մեկ կալանավորի հետ, որի նկատմամբ որևէ բողոք չի ներկայացրել: Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը խոստացել է իրավիճակն իր անմիջական հսկողության տակ պահել:

 

Մինչդեռ Փոստանջյանը խորհրդարանում հավաստիացրել է, որ Գասպարիին խոշտանգումների են ենթարկում ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում, նրա վրա սառը ջուր լցնում և ծեծի ենթարկում: Իսկ նախօրեին նրան բռնի կերպով տեղափոխել են հոգեբուժական կենտրոն, սակայն փաստաբանների ջանքերի շնորհիվ կրկին վերադարձվել է ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ: Փոստանջյանը հավաստիացրել է նաև, որ Գասպարին առողջական վիճակից գանգատվել է իր փաստաբաններին: Նա ընդգծել է, որ ակտիվիստին ձերբակալելու վերաբերյալ որոշումն անօրինական էր, քանի որ դատարանի կողմից այն կայացվել է մեղադրյալի բացակայության պայմաններում

 

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 19-ին բերման է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Ինքը` ակտիվիստը նիստին ներկա չի եղել: Մեղադրյալի բացակայությամբ որոշում ընդունելը, ըստ նրա փաստաբան Դավիթ Գյուրջյանի, օրենքի խախտում է: Նիստից հետո ակտիվիստի տուն են եկել ոստիկանները, փողոց են դուրս բերել պառկած վիճակում գտնվող ակտիվիստին և նստեցրել մեքենա: Ակտիվիստն ու նրա փաստաբանը դեռ չեն ստացել ձերբակալության մասին դատարանի որոշումը, բայց արդեն հայտարարել են, որ այն կբողոքարկեն: Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու մեջ: Նա դատական նիստերին չէր ներկայանում, և ամեն անգամ իրավապահները նրան ուժով էին բերման ենթարկում: Վերջին անգամ այդ նպատակով օգտագործվել է շտապ օգնության մեքենան: Գասպարիի կողմից կիրառվող բողոքի ավանդական միջոցը պառկած ցույցն է: Նման ակցիաների համար նա բազմաթիվ անգամ տուգանվել է: Ակտիվիստը հիմնականում հանդես է գալիս օլիգարխների և ոստիկանության ղեկավարների դեմ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net