Добавить новость
123ru.net
Все новости
Февраль
2016

Աշոտյանը փոխադարձ հարգանքի կոչ է արել մեդիապատերազմի մասնակիցներին

0

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կրթության և գիտության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը փոխադարձ հարգանքի կոչ է արել լրագրողներին և քաղաքական գործիչներին ԶԼՄ-ների ներկայացուցիչների և պատգամավորների միջև ծագած կոնֆլիկտում:

Հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչները նախօրեին խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքի դեմ: Օրեր առաջ նա վիրավորել էր մի լրագրողի:

Ինչպես գրել է Աշոտյանը Facebook-ի իր էջում, նա միջամտում է պատգամավորների և լրագրողների մեդիապատերազմին բացառապես այն պատճառով, որ, երազելով ժողովրդավար Հայաստանի մասին, չի կարող անտեսել ազատ և պրոֆեսիոնալ մամուլի կայացման անհրաժեշտությունը։

Աշոտյանը գրել է, որ առանց լրագրողների քաղաքական գործիչները գոյություն չունեն` միաժամանակ ավելացնելով, որ ուղիղ և անկեղծ կլինի։

Եռման կետ. հայ լրագրողները` պատգամավորների լկտիության դեմ>>

1. Վիրավորանքը անթույլատրելի է հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Ասում եք, պատգամավորը ձեզ վիրավորել է։ Դնում եմ մի կողմ ապացուցողական բազայի թուլությունը, բայց հիշեք ինքներդ, ինչպես ձեզանից որոշները իրար մեջ զրույցներում անհարգալից, կպնողական և վիրավորական արտահայտություններ եք թույլ տալիս որոշ քաղաքական գործիչների հասցեին։ Չեմ արդարացնում ոչինչ, այդ թվում` նման պահվածքը։ Հետևությոն 1. Ուզում եք հարգված լինել` հարգեք ուրիշներին։

2. Ձեզանից ոմանք անհարգալից են անգամ իրար հանդեպ։ Մամուլում դժվար չէ գտնել բազում օրինակներ, երբ մի ԶԼՄ պիտակավորում և վիրավորում է մեկ այլ լրատվամիջոցի` ընդհուպ անձնական տիրույթ ներխուժելով։ Հետևություն 2. Հարգեք իրար, որպեսզի հարգված լինեք մյուսների կողմից։

3. Անձամբ եմ քանիցս բախվել խնդրի, երբ նույն Ազգային ժողովի դահլիճում որոշ տեսախցիկներ համառորեն որսում էին հեռախոսիս էկրանի պարունակությունը։ Տհաճ էր և անդուր։ Հետևություն 3. Մի արեք ուրիշներին այն, ինչ չեք ցանկանում, որ կրկնեն ձեր հանդեպ։

4. Միշտ էլ կգտնվեն գործիչներ, որոնք իրենց հարցերը կփորձեն լուծել ձեր ձեռքերով։ Ինքս եղել եմ նման լրատվական ուղղորդումների թիրախ, գիտեմ, դա ինչ է։ Նման դեպքերում հիշում եմ ԽԱՂԱԼԻՔ ֆիլմի հայտնի դրվագը իր հարցով` թե ով է իրականում ավելի մեծ հրեշը. պատվիրատուն թե կատարողը»,– գրել է նախարարը։

Որպես հետգրություն նա ավելացրել է, որ ներողություն է խնդրում այն լրագրողներից, ում իր խոսքերը չէին վերաբերում, բայց նորից ասել է, որ Հայաստանի ապագան ԶԼՄ–ների ներկայացուցիչներից կախված է նույնքան, որքան քաղաքական գործիչներից։ -0-






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net