Փորձագետ. Ռուսաստանը կչեղարկի 1921 թ. Թուրքիայի հետ պայմանագիրը
Ընթացիկ իրավիճակը տանում է այն բանին, որ Ռուսաստանը կչեղարկի 1921 թվականի մարտի 16-ի ՌՍՖՍՀ և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության շուրջ պայմանագիրը: Նման ենթադրություն է հայտնել «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա՚ հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Մանասյանը:
ՙԵվ դրա պատճառը միայն Թուրքիայի կողմից խոցված ռուսական ինքնաթիռը չէ:
Թուրքիան խանգարում է Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին ԻՊ դեմ պայքարում՚,- նշել է Մանասյանը: Փորձագետի կարծիքով, եթե Սիրիայի տարածքում ռուսական զորքեր չլինեին, Թուրքիան արդեն կուլ կտար նրան:
ՙՍիրիայի տարածքում արդեն գտնվում են թուրքական զորքեր, որոնց օգնությամբ Անկարան ծրագրում է բուֆերային գոտի ստեղծել՝ երկիր իր ազատ մուտքն ապահովելու համար՚,- հայտարարել է նա:
Վերջին տվյալների համաձայն, արդեն շուրջ 2 հազար զինված թուրք հատել է Սիրիայի սահմանը՝ Ազաս քաղաքը պաշտպանելու նպատակով: Մանասյանը դա առաջիկա ցամաքային գործողությունների սկիզբ է համարում և ենթադրում, որ Ռուսաստանը կփոխի իր որոշումը և իր ցամաքային զորքերը կուղարկի այնտեղ: ՙԱյս ամենը տանում է Թուրքիայի հետ ոչ միայն 1921 թ. Մոսկվայի պայմանագրի , այլ նաև՝ Կարսի պայմանագրի չեղարկման՚,- ասել է Մանասյանը՝ նշելով, սակայն, որ Մոսկվան չի պատրաստվում փչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները:
Նշենք, որ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին` 1921 թվականի մարտի 16-ի ՌՍՖՍՀ և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության շուրջ պայմանագիրը չեղարկելու առաջարկությամբ: ՙԱյժմ, թուրքական ագրեսիայի աճի պայմաններում, մենք պետք է իրավաբանորեն մշակենք մեր երկրի և նրա դաշնակիցների համար ոչ ձեռնտու բոլոր ռուս-թուրքական համաձայնությունների վերանայման հնարավորությունը՚,-ասված է ռուս կոմունիստների առաջարկության մեջ: Հիշյալ պայմանագրի համաձայն, Թուրքիային են անցել Կարի մարզն ու Բաթումի մարզի հարավային մասը, ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը և Արարատ լեռը: Նշենք, որ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին թուրքական օդուժի կողմից ռուսական «Սու-24ե-ի խոցումից հետո: Անկարան պնդում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը, իսկ Մոսվան հավաստիացնում է, որ «Սու-24ե-ը խոցվել է Սիրիայի օլդային տարածքում: Դրանից հետո Ռուսաստանի ղեկավարությունը դադարեցրել է Թուրքիայի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում:
