Երևանում տոնել են փետրվարի 23-ը «Մեր անունն է հայկական բանակ» հայկական երգի ակորդների ներքո
Երևանում, Հայաստանում ՌԴ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, նվիրված փետրվարի 23-ին, Հայրենիքի պաշտպանի օրվան:
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ փետրվարի 23-ը նշանակալից տոն է Ռուսական պետության պատմության մեջ:
«Հայրենիքի պաշտպանի օրը դա մի տոն է, որն ունի ոչ միայն բարձր համապետական կարգավիճակ, այլ նաև կրում է համաժողովրդական բնույթ: Արդեն բազմաթիվ տասնյակներ մենք հավատարիմ ենք այդ տոնը նշելու ավանդույթին`հատուկ հանդիսավորությամբ և ջերմությամբ: Չէ որ դրա մեջ կա խորը իմաստ – սիրել Հայրենիքը և կարողանալ պաշտպանել այն: Հայրենիքի պաշտպանները միշտ էլ վայելել են ժողովրդի անփոփոխ սերը, իսկ զինվորի մասնագիտությունը համարվել է դժվարին, պատվավոր և ազնիվ մասնագիտություն»,-նշել է դեսպանը:
Վոլինկինի խոսքով, երբ դրված էր հայրենիքի կյանքի և մահու հարցը, լինել ազատ կամ հանդուրժել ստրկացում, հանուն Հայրենիքի պաշտպանության ոտքի էր կանգնում ողջ բնակչոթյունը, մեր երկրի բոլոր ազգերն ու ազգությունները:
«Ցավոք, երբեմն պատմությունը հասկանում են որպես անցած մի բան, որը հիշելը «մոդայիկ» չէ: Ներկայիս դժվարին պայմաններում շատ կարևոր է ժամանակների կապը, Ռուսական պետության պատմության գիտակցումը, որպես իրադարձոթյունների մի ամբողջական շղթայի, որտեղ այսօրվա օրը հանդիսանում է օղակներից մեկը: Ահա թե ինչու մենք բոլորս, հատկապես աճող սերունդը, պետք է իմանանք և գիտակցենք մեր պետականության պատմությունը, քարոզչական կեղտից մաքրենք ճշմարտությունը, ինչը թույլ կտա հարստացնել պատմական հիշողությունը, թույլ չտալ մեր անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ զրպարտությունը»,-ընդգծել է նա:
Անդրադառնալով Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններին, դեսպանը նշել է, որ ռուս-հայկական ռազմա-քաղաքական համագործակցությունը կարևորագույն տարր է երկկողմ հարաբերություններում, պատասխանում է երկու պետությունների շահերին և ունի աշխարհաքաղաքական հսկայական նշանակություն:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օգանհանն էլ իր հերթին է նշել, որ Հայրենիքի պաշտպանները միշտ էլ վայելել են ժողովրդի սերը: «Փետրվարի 23-ը պետական տոն չէ Հայաստանում, բայց ավագ սերունդը նոստալգիայով է վերաբերվում այդ տոնին, քանի որ ծառայել է Խորհրդային բանակում: Ավելին, այդ տոնը կապող օղակ է ավագ և կրտսեր սերունդների միջև»,-նշել է նախարարը:
Օհանյանի խոսքով, այսօր ՌԴ Զինուժն անվտանգության և խաղաղության հուսալի երաշխիք է, ապահովելով սուվերեն պետության տարածքային ամբողջականությունը: «Կուզենայի հատուկ շնորհավորել սահմանապահներին, ովքեր կանգնած են Հայաստանի պետական սահմանների վրա և պահպանում են Հայաստանի քաղաքացիների անդորրը»,-եզրափակել է Օհանյանը:
Միջոցառման վերջում ռուս դիվանագետները պատրաստել էին անակնկալ, հայերենով կատարելով ՀՀ ԶՈւ օրհներգը` «Մեր անունն է հայկական բանակ» երգը:
