Добавить новость
123ru.net
Все новости
Апрель
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Մեկնարկել է կիբեռանվտանգության ռիսկերի կառավարման աշխատաժողովը

0

Ապրիլի 13-17-ը Երեւանում անցկացվում է «Կիբեռանվտանգության ռիսկերի կառավարում» խորագրով հնգօրյա աշխատաժողովը, որն իրականացվում է ամերիկյան Քարնեգի Մելոն համալսարանի (Carnegie Mellon University) մասնագետների կողմից։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է, որ ռիսկերի կառավարումը ռազմավարական կարեւորություն ունեցող ուղղություն է բոլոր ոլորտների համար։ Նրա խոսքով՝ առաջացող խնդիրներին հաճախ հնարավոր է արագ լուծում տալ, սակայն առավել էական է դրանց ժամանակին կանխատեսումն ու կանխարգելումը։

Նա նաեւ նշել է, որ կիբեռանվտանգության ռիսկերի ազդեցությունը ենթակառուցվածքների վրա ներկայում չափազանց բարձր է, ինչը պահանջում է  առավել պատասխանատու եւ համակարգված մոտեցում: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարեւորել է միջազգային առաջավոր փորձի տեղայնացումը Հայաստանում՝ բարձր գնահատելով Քարնեգի Մելոն համալսարանի հետ համագործակցությունը։

Աշխատաժողովը կենտրոնացած է երեք հիմնական ուղղության վրա, որոնք ներառում են եվրոպական NIS2 դիրեկտիվի պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության ռիսկերի կառավարման ազգային շրջանակի ձեւավորումը, դրա կիրառման համար անհրաժեշտ գործիքների, գործընթացների ու ուղեցույցների մշակումը, ինչպես նաեւ պետական համակարգում, կրիտիկական ենթակառուցվածքներում եւ թվային տնտեսությունում մասնագիտական կարողությունների զարգացումը։

Միջոցառման նպատակն է պետական գերատեսչությունների, ակադեմիական համայնքի, ոլորտային կազմակերպությունների եւ կրիտիկական ենթակառուցվածքների ներկայացուցիչների համագործակցությամբ նպաստել Հայաստանի կիբեռանվտանգային ռիսկերի կառավարման ազգային շրջանակի մշակմանն ու կարողությունների հզորացմանը։

Հնգօրյա քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու միջազգային ստանդարտներին, մշակելու ռիսկերի գնահատման մոդելներ եւ նախանշելու ոլորտային կրթական նպատակները։ Հատուկ ուշադրություն կդարձվի նաեւ առաջադրանքների, գիտելիքների եւ հմտությունների (TKS) քարտեզագրմանը՝ կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

Աշխատաժողովի արդյունքներով կձեւավորվի գործողությունների հստակ պլան, որը կծառայի որպես հիմք Հայաստանի կիբեռանվտանգության համակարգի զարգացման համար։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net