Պարգեւատրվել են «Երգենք ու պարենք մայրենիով» մրցույթի հաղթողները
Մրցույթը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Լեզվի կոմիտեի համատեղ ջանքերով՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ:
Մրցույթին մասնակցել էր շուրջ 500 դպրոց, հաղթող էր ճանաչվել 10 դպրոց, խրախուսվել են նաեւ ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող 2 հաստատություններ:
«ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած այսպիսի մրցույթների նպատակն է առանձնահատուկ տեսանելի դարձնել նախ Մայրենիի օրը, ինչպես նաեւ խթանել ու խրախուսել, որ մեր սովորողներն ավելի շատ ճանաչեն ազգային մշակույթը, սովորեն կարեւոր իրադարձությունների մասին՝ որպես յուրօրինակ կրթական գործընթաց»,- ասել է ԿԳՍՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
