Ադրբեջանը պետք է ԵՄ արտահանվող գազի ծագման ապացույցներ ներկայացնի
Կանոնակարգում ասվում է.
«Strandzha 1 փոխկապակցման կետը (Բուլղարիայում-Մեդիամաքս) միությունը կապում է խողովակային համակարգի հետ, որը գազ է փոխադրում ոչ միայն Ադրբեջանի Հանրապետությունից կամ Թուրքիայի Հանրապետությունից, այլեւ զգալի ծավալներով՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Հետեւաբար, պահանջվելու է տրամադրել անվիճելի ապացույցներ, որոնք կհաստատեն, որ արտադրող երկիրը Ռուսաստանի Դաշնությունը չէ, եւ իշխանություններին պետք է բավարար ստուգման ժամանակ տրվի՝ ապահովելու համար, որ Strandzha 1 փոխկապակցման կետի միջոցով ներմուծված գազը չի ծագում կամ չի արտահանվում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Ռուսաստանի Դաշնությունից։ Եթե ապագայում այլ փոխկապակցման կետեր կապվեն զգալի ծավալներով ռուսական գազ փոխադրող խողովակային համակարգերի հետ, պետք է կիրառվի վերահսկողության նույն չափորոշիչը»:
